Daily Archives: Չորեքշաբթի, Հոկտեմբեր 4, 2017

Երկու փլուզում՝ տարբեր վայրերում

Հոկտեմբերի 4-ին, ժամը 14:15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ փլվել են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի 26-րդ փողոցի 1-ին տան մոտ գտնվող ավտոտնակի տանիքը և կողային պատը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլվել են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի 26-րդ փողոցի 1-ին տան մոտ գտնվող (պատկանում է Ա. Դ.-ին) ավտոտնակի… Read more »

Արդարադատության նախարարի առաջին տեղակալը գործուղվել է Վենետիկ

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին 2017 թվականի հոկտեմբերի 5-7-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ)` «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 112-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով: Իրավաբան.net

Կատալոնիան առաջիկա օրերին կհռչակի իր անկախությունը

Կատալոնիայի իշխանություններն առաջիկա օրերին կհայտարարեն Իսպանիայից անկախանալու մասին։ Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը, հաղորդում է Deutche Welle-ը։ Հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե Մադրիդը փորձի խոչընդոտել դրան, Պուչդեմոնը պատասխանել է, որ դա կլինի նրա մեծագույն սխալը։ Ներկա պահին Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության և մադրիդյան իշխանությունների միջև ոչ մի շփում… Read more »

Մաքսային և հարկային գործընթացների էլեկտրոնայնացումը շարունակվելու է. ՊԵԿ նախագահ

Վարդան Հարությունյանն ուշադրություն է հրավիրել 2017թ. տարեսկզբից երկարատև օգտագործման ապրանքների ներկրման աճի ցուցանիշին, որն, ըստ նրա, տնտեսության դրական միտումներն է փաստում՝ բնակչության գնողունակության աճից մինչև մաքսային վարչարարության բարելավում. «Երկրի տնտեսական ակտիվության բարձրացմանը նպաստելու կառավարության ծրագրի շրջանակում կոմիտեն բարեփոխումներ է նախաձեռնել: Մասնավորապես՝ պարզեցվել է արտահանողներին ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգը, և կրճատվել է ժամկետը՝ մինչև 20 մլն… Read more »

Բաբլոյանը Չեխիայի խորհրդարանի նախագահին մտահոգություններ է հայտնել ԼՂ հիմնախնդրի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարներ, հանձնաժողովների նախագահներ: ՀՀ ԱԺ նախագահը ողջունելով Միլան Շտեխին եւ նրա գլխավորած պատվիրակությանը ՀՀ Ազգային ժողովում՝ կարեւորել է ՉՀ հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը՝ Չեխիան… Read more »

Պայթյուն Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ

Ermenihaber.am-ից տեղեկանում ենք, որ Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում հոկտեմբերի 4-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 4 զինվոր, ևս 4-ը վիրավորվել են։ Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պայթյունի պատճառը եղել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից նախապես ճանապարհին տեղադրված ինքնաշեն ռումբը։ Տուժածները տեղափոխվել են Յուքսեքովայի պետական… Read more »

Դոլարն ու եվրոն թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կազմել է 478.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 634.76 դրամ (աճել է 1.29 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 562.57  դրամ (աճել է 1.27 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.28 դրամ (աճել է… Read more »

Սպանության համար դատապարտված անձը փորձել է դիմել փախուստի

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է սպանության համար դատապարտված անձի կողմից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախնական քննությամբ պարզվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն՝ սպանություն, կատարելու համար 2017 թվականի մայիսին դատապարտված անձը 2017 թվականի օգոստոսի 24-ին «Վանաձոր» ՔԿՀ երեք աշխատակիցների ուղեկցմամբ փոխադրվել է… Read more »

Lուծարվել են հարկային տեսչությունները. Վարդան Հարությունյանը ամփոփել է առաջին 9 ամիսներին կատարած աշխատանքները

Ցանկացած տնտեսվարող, ով ուզում է ապրանք ներկրել երկիր, ձեռքերը ազատ է, կարող է ինքը ցանկացած բեռնափոխադրողի հետ կազմել պայմանագիր կամ անձամբ այդ գործունեությունն իրականացնել, դաշտը բաց է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանը: Վարդան Հարությունյանի խոսքով՝  տարին հատկանշվեց կառուցվածքային փոփոխություններով: Ըստ այդ փոփոխությունների՝լուծարվել են հարկային տեսչությունները, փոխարենն ստեղծվել… Read more »

Բնակելի տանը օձ է հայտնաբերվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 4-ին, ժամը 12:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի բնակարաններից մեկում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Իրավաբան.net