Daily Archives: Երեքշաբթի, Հոկտեմբեր 3, 2017

Իմ օրինակը, վստահ եմ, վարակիչ է լինելու. Մանե Թանդիլյան

Եթե դու չես հետաքրքրվում քաղաքականությամբ, ապա  կորցնում ես վերահսկողությունը քո կյանքի որակի նկատմամբ. մեզ հետ զրույցում նշում է ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը:  Մասնագիտությամբ պատմաբան և բիզնեսի կառավարիչ Մանե Թանդիլյանը քաղաքական դաշտ է մտել քաղաքական գործիչների նոր տեսակ բերելու նպատակով: Պատգամավորի հետ զրուցել ենք «Կանայք օրենսդիրում» շարքի շրջանակում: -Մանե, ընդամենը օրեր առաջ եք վերադարձել Բաքվից, ինչպիսի՞… Read more »

«Դիմեդրոլը» ոչ թե Կարենի, այլ հորս համար եմ գնել.Կարեն Վարդանյանի գործով ամբաստանյալը հերքեց իր նախաքննական ցուցմունքը

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով դատաքննությունը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:  Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց գործով ամբաստանյալ Արթուր Միհրանյանը: Նա, պատասխանելով գործով մյուս ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի՝ Կարեն Վարդանյանի սպանությանն առնչվող հարցերին, մասնավորապես նշեց, որ սպանությունն ինքը միայնակ է կատարել: «2016-ի մարտի 17-ին ես… Read more »

Դատավորի այս որոշումը շատ եմ կարևորում, քանզի այն բացառիկ է մի քանի հանգամանքներով. փաստաբան

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը բավարարելով պաշտպանության կողմի ներկայացրած միջնորդությունը` Թաթուլ Գևորգյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչեց թույլատրելի և նա շուրջ 5 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ արձակվեց: Դատավոր Նախշքարյանի կողմից կայացված այս որոշումը շատ եմ կարևորում, քանզի այն բացառիկ… Read more »

Ջրամատակարարման գրաֆիկը՝ 2017-2018 թվականների համար

«Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարկել է 2017-2018 թվականների համար նախատեսված ջրամատակարարման գրաֆիկը: Ցանկին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված հղումներում՝ ըստ տարածաշրջանի, ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի համար: Նախկին Լոռի-Ջրմուղկոյուղի ՓԲԸ սպասարկման տարածքի ջրամատակարարման գրաֆիկ Նախկին Շիրակ-Ջրմուղկոյուղի ՓԲԸ սպասարկման տարածքի ջրամատակարարման գրաֆիկ Նախկին Նոր Ակունք ՓԲԸ սպասարկման տարածքի ջրամատակարարման գրաֆիկ Նախկին Հայջրմուղկոյուղի ՓԲԸ սպասարկման տարածքի ջրամատակարարման գրաֆիկ. Մաս… Read more »

310 ընտանիքներ կենցաղային տեխնիկա են նվեր ստացել. քաղաքապետարան

Այսօր մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող սոցիալական ծրագրի երկրորդ օրը: Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուներն օրվա ընթացքում կայցելեն Երևանի 12 վարչական շրջաններում բնակվող 310 ընտանիքների՝ նրանց փոխանցելով քաղաքի ծննդյան օրվա խորհուրդն ու անակնկալ նվերները՝ կենցաղային տեխնիկա: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշենք, որ ծրագրում… Read more »

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառք պահանջող ՃՈ տեսուչների վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են «Ճանապարհային ոստիկանության» երկու տեսուչների կողմից կատարված հանցագործությունների` կաշառք պահանջելու և ստանալու մի քանի դրվագներ: Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանները նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով, խոշոր չափերով կաշառք են ստացել ԻԻՀ քաղաքացուց, ինչպես… Read more »

Չինուհուն բռնաբարել են Խոր Վիրապում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։ ՉԺՀ քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 1-ին «Խոր Վիրապ» վանական համալիրից վերադառնալիս անծանոթ մի տղամարդ առաջարկել է իրեն տեղափոխել Երևան, ապա մեքենան վարել այլ ուղղությամբ, որտեղ իր… Read more »

Վարչապետին զեկուցվել է գործարար միջավայրի բարելավման 2017 թ. միջոցառումների ընթացքի մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թվականի միջոցառումների իրականացման ընթացքը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Զեկուցվել է, որ ընթացիկ տարվա համար նախատեսված 49 միջոցառումից արդեն իսկ իրականացվել է 22-ը: Մնացած 27-ը գտնվում են ընթացքի… Read more »

Գողացել են քաղաքացու դրամապանակը և գողացված բանկային քարտով գումար կանխիկացրել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները։ 2017թ. օգոստոսի 19-ին հաղորդում է ստացվել առ այն, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 21:00-23:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը գաղտնի հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել… Read more »

Եվրոյի և դոլարի փոխարժեքներն աճել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, կազմել է 478.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.23 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 633.47 դրամ (նվազել է 2.61 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 561.30  դրամ (աճել է 0.56 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.24 դրամ (նվազել է… Read more »

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կայցելեն հոկտեմբերի 6-ին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կայցելեն հոկտեմբերի 6-ին, իսկ հոկտեմբերի 7-ին կլինեն Բաքվում, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքով, համանախագահները կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման օրակարգը: Իրավաբան.net