Daily Archives: Երկուշաբթի, Հոկտեմբեր 2, 2017

Այրվել է վագոն-տնակ

Հոկտեմբերի 1-ին, ժամը 20:54-ին ահազանգ է ստացվել, որ Բյուրական-Արագած ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում` սարի վրա, այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուրական-Արագած ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:54-ին, մարվել՝ 22:26-ին: Այրվել են Հ. Ա.-ին պատկանող վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 7 քմ, 1 անվադող… Read more »

15-ժամյա ջրանջատում Երևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին. Պլանային  աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հոկտեմբերի 2-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի` Արագածի, Կողբի 1-ին, 2-րդ, Ղարիբջանյան, Շեւչենկոյի փողոցների   ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net