Daily Archives: Երկուշաբթի, Հոկտեմբեր 2, 2017

8 ժամ ջուր չի լինի Եղեգնաձորում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Սառնաղբյուր» Օրվա կարգավորիչ ջրամբարի լվացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 3-ին ժամը 10.00-18:00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Շահումյան փողոցի, Արսենյան փող. 2, 4, 5, 31, Նարեկացի փող.  3, 6, Մոմիկի փող. 2, 4, 6, Սպանդարյան  փող. 2 համարների և թիվ 2 դպրոցի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և… Read more »

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց

Սեպտեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։ Իրավաբան.net

Կալանավորված անձը ենթարկվել է աչքի վիրահատության․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով կալանավորված անձը հայտնել է, որ ունի տեսողական խնդիր և մինչև ազատազրկվելը ստացել է վիրահատության ցուցում, սակայն կալանավայրում իրեն այցելած ակնաբույժը հետազոտություն կամ բուժում չի նշանակել: Պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման շրջանակում անձը զննվել է ակնաբուժական կենտրոնում, ախտորոշվել և ստացել է ոսպնյակը հեռացնելու և արհեստական ոսպնյակի իմպլանտացիայի ցուցում: Արդյունքում՝ կալանավորված անձը… Read more »

Կատալոնիայում քվերակողների 90 տոկոսը կողմ է անկախությանը․ նախնական տվյալներ

Կատալոնիայի իշխանությունները հայտնում են, որ ռեֆերնդումին քվերակողների 90 տոկոսը կողմ է Կատալոնիայի Իսպանից անկախանալուն․ այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նախնական արդյունքները հայտարարվել են այն բանից հետո, երբ Իսպանիայի վարչապետը հայտարարել է՝ «Այսօր Կատալոնիայում հանրաքվե չի անցկացվել»։ Կատալոնիայի շրջանային կառավարության խոսնակ Ջորդի Թուրուլը լրագրողներին այսօր ավելի վաղ հայտնել է, որ հանրաքվեին մասնակցած 2,26 միլիոն մարդկանց… Read more »

Աշխարհահռչակ ֆուտբոլիստը կողմ է քվերակել Կատալոնիայի անկախացմանը

Կատալոնական «Բարսելոնա»  ֆուտբոլային թիմի անդամ, պաշտպան Ժերար Պիկեն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել երեկ ընտրատեղամսերից մեկում ու գրել․ «Ես քվերակեցի։ Միասին մենք անկոտրում ենք՝ ժողովրդավարությունը պաշտպանելիս»։ Իսկ լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե պատրաստ է լքել Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը, եթե իշխանությունը դա խնդրահարույց համարի։ Այս մասին խոսելիս Պիկեն հուզվել է (Տես տեսանյութի 01։00 րոպեից)։… Read more »

ՃՈ-ի կողմից մի շարք խաչմերուկներում փոփոխություներ են կատարվել

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանը ֆեյսբուքյան «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» խմբում գրառում է կատարել . «Վերջերս ՃՈ-ի կողմից մի շարք խաչմերուկներում փոփոխություներ են կատարվել և լրացուցիչ սեկցիաները միշտ կանաչ են դարձել: Հիմնական լուսացույցի տակ կանգնած մեքենաները, փակելով լրացուցիչ սեկցիայով երթևեկող ՏՄ-ների տեսանելիությունը, հետիոտների համար դարձել են պատուհաս: Ի՞նչ կասեք, որ նման լուսացույցներով կահավորված… Read more »

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Գյումրու օրվան նվիրված միջոցառումներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին, որոնց շրջանակներում այցելել է քաղաքի մի շարք մշակութային օջախներ, դիտել գյումրեցիների ավանդական կենցաղը, արհեստներն ու ավանդույթները ներկայացնող «Հացի փառատոնը», մասնակցել Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությանը: Նախագահն այցելել է նաև Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: «Թումո»-ի ընդլայնման` նոր կենտրոնի… Read more »

Մեկ անգամ հերքել ենք, կրկին ենք հերքում. Գագիկ Սուրենյանը ցուրտ ձմռան մասին

Օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր  ֆեյսբուքյան էջում գրառել է. «Այն որ ասում են՝ մի ապուշ քարը գցում է փոսը, 100 խելոք չեն կարողանում հանեն, այս անգամ այդ ապուշը դարի ցուրտ ձմեռ ժողովրդին խոստացողն է: Ով տեսնում է, դա է հարցնում: Ժողովուրդ ջան, մեկ անգամ հերքել ենք, կրկին ենք հերքում: Հայաստանի և ընդհանրապես աշխարհի ոչ… Read more »

Կատալոնացիների 90%-ը կողմ է քվերակել անկախությանը

Կատալոնիայում անցկացված է անկախության հանրաքվեին, նախնական արդյունքներով ընտրողների 90%-ը կողմ է քվեարկել Իսպանիայի կազմից դուրս գալուն ու անկախանալուն: Այս մասին հայտնում է  The Guardian-ը: Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության խոսնակ Ջորդի Տուրուլը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կիրակի հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 5.3 մլն կատալոնացուց 2.26 մլն-ը, որի 90%-ն «այո» է ասել անկախությանը: Նրա խոսքով՝… Read more »

Վթարից տուժածներից 2-ը դուրս են գրվել, մյուս 2-ը գտնվում են «Էրեբունի» ԲԿ-ում

Հոկտեմբերի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Վթարի հետևանքով տուժել են ԵՊԲՀ-ի ազգությամբ հնդիկ 4 ուսանողներ: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը: Տուժածներն անմիջապես տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Համապատասխան հետազոտություններից հետո Արարատ ԲԿ-ից 2 տուժածները դուրս են գրվել, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նախնական տվյալներով Երևան… Read more »

Հոսանքազրկում մայրաքաղաքում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 02-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Արեշ 4փ. 69-100; 15փ. 1-34; 17փ. 1-31 սեփական տները, Արեշ 15փ. 3, 5, 7, 9 շենքերը, Արցախի փ. 37 շենքը, Մուրացանի 192 շենքը և 165-231 սեփական տները, Գաջեգործների 3փ…. Read more »