Daily Archives: Երկուշաբթի, Հոկտեմբեր 2, 2017

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

Հոկտեմբերի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը սերտ կապեր ունի ԵՄ հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հանձնակատար Հանը կարևորեց Հայաստանի հետ շարունակական արդյունավետ երկխոսությունը։ Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ երկկողմ… Read more »

ԱԳՆ-ն փորձում է պարզել՝ Լաս Վեգասի կենտրոնում հրաձգության հետևանքով տուժածների մեջ արդյոք հայեր կան

Դեռ ճշտվում է Լաս Վեգասի կենտրոնում  արձակված կրակահերթի հետևանքով զոհվածների և վիրավորների թվում  արդյոք եղել են ազգությամբ  հայեր։  Հայտնում են  ՀՀ  Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք,որ Լաս Վեգասի կենտրոնում հրաձգության հետևանքով 50 մարդ է զոհվել, 200-ը վիրավոր է: Հրաձիգը Mandalay Bay հյուրանոցի պատշգամբից կրակ էր բացել Route 91 երաժշտական փառատոնի մասնակիցների վրա: Իրավաբան.net

Մարտակերտի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանն ազատվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Էդգար Հարությունյանը նշանակվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտ քաղաք եւ շրջվարչակազմի… Read more »

«Ես հիանալի հիշողություն ունեմ, էդ խոսակցությունը սկիզբ է ունեցել». Սամվել Բաբայան

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 2-ին, Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում ուսումնասիրվեցին ապացույցները, մասնավորապես՝  հրապարակվեցին ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունները, որոնք գաղտնալսվել էին։ Հրապարակված հեռախոսազրույցները տեղի են ունենմ Հրաչյա Մայիլյանի, Սանասար Բաղդասարյանի, Ժորիկ Զաքարյանի, Արմեն Պետրոսյանի և հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանի միջև: Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պետրոսյանի և… Read more »

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Հոկտեմբերի 2-ին, ժամը 13:54-ից մինչև ժամը 13:59-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 4 կայանքներից Արագածոտնի մարզի Օհանավան, Արտաշավան, Սաղմոսավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 205 կրակոց: *** Հոկտեմբերի 2-ին, ժամը 13:08-ից մինչև ժամը 13:32-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 20 կայանքներից Արմավիրի մարզի Բագարան, Երվանդաշատ, Արտամետ, Վանանդ, Շենիկ, Կողբավան համայնքների… Read more »

Օտար լեզուների դասավանդման դեպքում որևէ ժամ հայագիտական առարկաներից չի պակասում. ԿԳ նախարար

Հանրային խորհրդում  տեղի է ունեցել  ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի   քննարկում,  որին մասնակցել  և ելույթով հանդես է եկել  նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ընդգծելով հարցի քննարկման կարևորությունը և հանրային  հետաքրքրությունը, ներկայացրել է հանրության շրջանում հայեցակարգի հետ կապված հիմնական մտահոգություններն ու հարցադրումները. «Բոլոր լեզուներն… Read more »

ԵԱՀԿ համանախագահի առաջիկա տարածաշրջանային այցը

Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և տեղում ծանոթանալու իրավիճակին: Տարածաշրջանում գտնվելու ընթացքում Շեֆերը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին նաև կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների: ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ… Read more »

Քննիչն ու փաստաբանը կալանավորվել են. ՀՔԾ

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանին և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել  Զադոյանին որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Այս մասին… Read more »

Ահաբեկչություն Լաս Վեգասում․ կա 20 զոհ, 100-ից ավել վիրավոր

Առնվազն 20 մարդ զոհվել է, այդ թվում երկու ոստիկան, և ավելի քան 10 հոգի վիրավորվել է Լաս Վեգասի երաժշտական փառատոնի ժամանակ զինված անձի կողմից կրակահերթ բաելու հետևանքով․ այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։ Փառատոնին շուրջ 300 հազար մարդ է մասնակցելիս եղել։ Ոստիկանությունը հայտնում է, որ կասկածյալը սպանվել է, և նրանից բացի այլ անձ կրակ… Read more »

Եղանակը կցրտի, այնուհետև կտաքանա

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 3-4-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-4-ը կնվազի 4-5 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 3-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի… Read more »

«Իգլայի» գործով ուսումնասիրվում են ձայնագրությունները

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 2-ին, Սամվել Բաբայանի և մյուսների գործով շարունակվեց դատավարությունը։ Այս դատական նիստին ուսումնասիրվում են ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները: Ձայնագրությունները վերարտադրելուց առաջ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ այս ձայնագրություները ոչ մի կերպ չեն վերաբերում գործին, դրանք իր ընտանիքի անդամների հետ խոսացություններ են․ «Ընտրությանը վերաբերող… Read more »