Daily Archives: Երկուշաբթի, Հոկտեմբեր 2, 2017

1 տարուց ավել կալանքի տակ գտնվող Արմեն Աբրահամյանը ազատ արձակվեց

Դատավոր Սերգեյ Մարաբյանն այսօր կայացված դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 131֊րդ հոդվածի 2֊րդ մասով և 117֊րդ հոդվածով առաջադրված մեղադրանքներում արդարացրեց 1 տարուց ավել կալանքի տակ գտնվող Արմեն Աբրահամյանին և ազատ արձակեց դատարանի դահլիճից։ Շնորհակալ եմ պարոն Մարաբյանին հերթական արդար դատական ակտը կայացնելու համար, տեղեկանում ենք Երեմ Սարգսյանի անձնական էջից: Իրավաբան.net

Հրապարակվել է Երևանում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում ստացող պատգամավորների ցուցակը

Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները ներկայացնում ենք այն պատգամավորների ցանկը, որոնք «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել և ստանում են Երևան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում. 1. Մանուկյան Սուրեն 2. Մանուկյան Ռոմիկ, 3. Մարուքյան Էդմոն, 4. Կյուրեղյան Արմենուհի, 5. Միխայլով Արսեն, 6. Հասանով Կնյազ, 7. Միքայելյան Տատյանա, 8…. Read more »

Լաս Վեգասում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 400 մարդ է տուժել

Լաս Վեգասում հրաձգությունից հետո հիվանդանոց է դիմել ավելի քան 400 մարդ, հայտնում են ոստիկանությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Զոհվածների թվում կա ոստիկանության մեկ աշխատակից, որն այդ ժամանակ հերթապահություն էր իրականացնում։ Վիրավորվել է եւս 2 ոստիկան։ Հրաձգությունը տեղի է ունեցել Route 91 քանթրի փառատոնի ժամանակ։ Հրաձիգը սպանվել է։ Նրա ինքնությունը պարզվել է՝ 64–ամյա ոմն Սթիվեն Փեդոք։… Read more »

Բլրաշերտը փլուզվել է. մեկ զոհ կա

Հոկտեմբերի 2-ին, ժամը 14:36-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ, սակայն դեպքի վայր ժամանելուց հետո պարզվել է, որ Ուրցաձոր գյուղի հարավային մասում գտնվող բլրի ստորին հատվածից պարկերի… Read more »

Մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2799» սոցիալական բաղադրիչ-ծրագիրը

Մայրաքաղաքի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում այս տարի արդեն չորրորդ անգամ մեկնարկել է սոցիալական բաղադրիչ-ծրագիրը, որի ընթացքում սոցիալական և հասարակական ամենատարբեր խմբերում ներառված 2799 ընտանիքներ կստանան անհրաժեշտ կենցաղային տեխնիկա: Ծրագրի առաջին օրվա ընթացքում մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում ընտանիքների մի մասն արդեն ստացել է Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներն ու կենցաղային տեխնիկան: «Ցուցակները կազմելիս մենք արել… Read more »

Բուժկենտրոնում կրակ արձակողը վնասազերծվել է կալանավորին հսկող քրեակատարողական ծառայողների կողմից

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ինքնաձիգով զինված քաղաքացին մտել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ուր բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի, և անկանոն կրակոցներ արձակել:  Հարձակում գործող անձը վնասազերծվել է կալանավորին հսկող քրեակատարողական ծառայողների կողմից: Կանխվել է նաև փախուստի փորձը: Կատարվում է քննություն: Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական վարչությունից։ Իրավաբան.net

ԿԲ-ն սահմանել է տարադրամի փոխարժեքը

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կազմել է 478.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.04 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 636.08 դրամ (նվազել է 3.70 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 560.74  դրամ (նվազել է 3.83 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.26 դրամ (նվազել է… Read more »

Ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը

ՀՀ առողջապահության նախարարության  մամուլի խոսանակ Անահիտ Հայթայանը իր ֆեյսբուքյան էջում գրառել է. «Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը։ Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագիր: Ապահովագրական ընկերություններին ուղղված հարցերով շահառուները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` »: Իրավաբան.net

Անհայտ անձը կրակոցներ է արձակել«Արմենիա» բժշկական կենտրոնում

«Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր՝ հոկտեմբերի 2-ին, անհայտ անձը ինքնաձիգից կրակոցներ է արձակել հենց  կառույցի ներսում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրուցում հայտնեց ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանը: Հիշյալ անձը վնասազերծվել ու բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Զոհեր և վիրավորներ չկան, դեպքի մանրամասները ճշտվում է: Իրավաբան.net