Daily Archives: Կիրակի, Հոկտեմբեր 1, 2017

Սարուխանի սարերում քաղաքացի է կորել

Հոկտեմբերի 1-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում քաղաքացին սարերում կորել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Իրավաբան.net

Դատարաններում քաղաքացիական վերահսկողությունը սկսվում է լրագրությունից․ Արման Ղարիբյան

Հաճախ մենք՝ լրագրողներս, մեր մասին մոռանում ենք ՝ վազելով ուրիշի խնդիրների հետևից, ինչպես իրավապաշտպանները: Թե լրագրողներն ինչ խնդիրների են բախվում դատարաններում, դատավարությունների լուսաբանման առանձնահատկությունների  մասին զրուցել ենք լրագրող,  «Իրավունքի ուժ»  իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Արման  Ղարիբյանի հետ՝ «Իրավական ոլորտը լուսաբանող լրագրողները» շարքի հերթական հարցազրույցում ։ -Պարոն Ղարիբյան,  գիտեմ, որ  ավարտել եք  լրագրության ֆակուլտետը, այնուհետև Հունգարիայում… Read more »

Մասիս քաղաքում տարածված գարշահոտությունը «Նաիրիտ» գործարանի հրդեհի արգասիք չէ. ԱԻՆ

ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 30-ին, արձագանքելով նույն օրը մամուլում հրապարակված «Մասիսի գարշահոտությունը Նաիրիտի հրդեհի հետևանք» վերտառությամբ նյութում տեղ գտած ահազանգին, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ՝ ԱԻՆ մասնագետներից կազմված օպերատիվ խումբը Մասիսի քաղաքապետի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ բնապահպանության, Առողջապահության, Գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ բնապահպանոթյան նախարարության բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան աշխատակիցների հետ իրականացվել են… Read more »

Իսպանիայում ոստիկանությունը բռնություն է կիրառում անկախության հանրաքվեին մասնակցող կատալոնացիների դեմ

Այսօր Իսպանիայում կատալոնացիները անկախության հանրաքվեին են մասնակցում: Իսպանական ոստիկանությունը սակայն բռնություն է կիրառում հանրաքվեին մասնակցող քաղաքացիների հանդեպ, ովքեր հավաքված են ընտրատեղամասերի մոտ: Ոստիկանները նրանց դուրս են բերում ընտրատեղամասերից, առգրավվում քվեատուփերն ու ցանկացած իր, ինչը կապ ունի քվեարկության հետ: Իսպանիայի իշխանությունը այդ հանրաքվեն համարում է անօրինական և հակապետական: Հանաքվեին կարող է մասկացել շուրջ 5,3 միլիոն մարդ:… Read more »

Բուհի ռեկտորը դատապարտվել է 300 հազար դրամ տուգանքի

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը դատապարտվել է տուգանքի: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, վերջինս մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա վերոնշյալ համալսարանի ռեկտորը,  իր կարգադրիչ լիազորությունները համալսարանի շահերին հակառակ է օգտագործել և պետության օրինական շահերին էական վնաս հասցրել: Մասնավորապես, նա 2015 և 2016 թվականներին  հրահանգել է դեկաններին այս ուսանողների… Read more »

«Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հատատվել են

Սեպտեմբերի 29-ի ԿԲ խորհուրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, վերաձևակերպել են ԱՁ Տիգրան Վահրադյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 461 և «Յումանիլայն» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե238 և ԳԳ-Ե311 լիցենզիաները: ԿԲ խորհուրդը հաստատել է 2018թ. թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները և նկարագրությունները: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից:… Read more »

Բջջային հաշիվը լիցքավորելու դեպքում այլևս միջնորդավճարներ չեն լինի

Այս տարվա հուլիսի 12-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը որոշում է ընդունել կանխավճարային և հետվճարային հաշիվների լիցքավորման, լիցքավորման քարտերի վաճառքի վերաբերյալ: Որոշման համաձայն, այլևս միջնորդավճարներ չեն լինելու հաշիվը լիցքավորելու կամ պարտքը վճարելու դեպքում: Այս որոշումն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից: Որոշման մեջ նշվում է.  «Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության… Read more »