Monthly Archives: Հոկտեմբեր 2017

Այնթապ համայնքի ղեկավարն իր անձնական օգտագործման մեքենան վարում է ռուսական պետհամարանիշերով. քաղաքացի

Անահիտ Հարությունյանը ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ և գրառում արել․«Հարգելի պարոն Ահարոնյան, ո՞ւմ հովանավորության ներքո է Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարն իր անձնական օգտագործման մեքենան վարում ռուսական պետհամարանիշերով: Չէ՞ որ տարիներ շարունակ այդ մեքենան նա վարել է հայկական պետհամարանիշերով»: Ի պատասխան քաղաքացու հարցադրմանը, Աշոտ Ահարոնյանը գրել… Read more »

Իրավաբանի թափուր աշխատատեղ՝ ՄԻԵԴ-ում

Հայատարարվել է մրցույթ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իրավաբանի օգնականի թափուր հաստիքի համար։ Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ունենալ իրավաբանաության ոլորտում բարձրագույն կրթություն, նվազագույնը վեց ամսվա աշխատանքային փորձ, անգլերենի կամ ֆրանսերենի շատ լավ իմացություն, հայերենի գերազանց իմացություն, լինել 35 տարեկանից փոքր։ Մանրամասներն այստեղ։ Իրավաբան.net  

Լույս չի լինի Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 19-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Կ.Ուլնեցու փ. 30, 30ա շենքերը եւ 1-28 սեփական տները, հարակից հանրային բաժանորդները, Մարգարյան փ. 4, 11, 13, 15 17, 19, 23, 25, 27, 29, 29/1, 29/2, 31, 33, 37, 41,… Read more »

ՃՏՊ Նորատուս գյուղի ավտոճանապարհին. կա 5 վիրավոր

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 3 կմ-ին բախվել են «Ուազ» մակիշի 36 LO 345 (վարորդ՝ 1983 թ. ծնված Հ. Բ.) և «ՎԱԶ 21-10» մակնիշի 35… Read more »

Վարչապետը ծանոթացել է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Դվին» հյուրանոցային համալիրի շինհրապարակ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2016 թ. մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին: Վարչապետ Կարապետյանը շրջել է շինհրապարակի տարածքում, ծանոթացել շինարարության և, մասնավորապես, երկաթբետոնե աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել հյուրանոցային համալիրի կառուցվածքի և հետագա քայլերի վերաբերյալ: Նշվել… Read more »

Կարեն Կարապետյանը ամփոփում է տարին

Անցած շաբաթ հրապարակվեց ՀՀ կառավարության գործունեության մեկ տարվա հաշվետվությունը: Համառոտ ամփոփենք առաջին տարվա արդյունքները և շարունակենք աշխատել նորերն արձանագրելու ուղղությամբ։ Իրավաբական ոլորտում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, օրինակ՝ պայմանական վաղաժամկետ ազատման գործի քննության եռաստիճան համակարգը փոխարինվել է երկաստիճան համակարգով: Արդիականացվել են քրեակատարողական հիմնարկների բժշկական ծառայությունները: Հիմնարկներն ապահովվել են 11 անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բարելավվել են… Read more »

Աշխատանքից ազատվել է Արաբկիրի ոստիկանապետը

Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը: Ոստիկանության մամուլի խոսանակ Էդգար Ջանոյանը Իրավաբան.net–ի հետ զրույցում նշեց, որ   Արթուր Մկրտչյանը ուղարկվել է Ոստիկանության կադրերի ռեզերվ: Իրավաբան.net

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները  2017 թվականի հոկտեմբերի 17-ին չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Նրանք առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանի հետ, ուսումնասիրել վերջինիս վերաբերյալ կազմված համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները: Առանձնազրույցի ընթացքում Ն. Պողոսյանը նշել է, որ ունի առողջական խնդիրներ՝ գլխացավեր, ինչպես նաև ցավեր ստամոքսի և երիկամների շրջանում: Այցի ընթացքում կրկին արձանագրվել է, որ Ներսես Պողոսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից: Քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հետ տեղի են ունեցել համապատասխանքննարկումներ՝ կապված նրա առողջական վիճակի և դրա նկատմամբ վերահսկողության հետ: Ներսես Պողոսյանը ներկայացրել է նաև իր քրեական գործի դատական քննությանն… Read more »

Տարածաշրջանային կայունությանը և հակամարտությունների խաղաղ կարգավորումը՝ առաջնային

ինչպես նաևյուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան զորավարժութուններին և վերապատրաստման դասընթացներին Հայաստանի Հանրապետության հնարավոր մասնակցությունը: Սա նշվում է 7-րդ հոդվածում:

Քաղաքապետարանը 12 մլն դրամ է հատկացնում մի ասոցիացիայի, որը տարիներ շարունակ չի գործում. Տիգրան Ավինյան

Երևանի բյուջեից մոտավորապես 12 միլիոն դրամի գումար է հատկացվում «Հայաստանի ավագանիներ ասոցիացիա» անվանումով կազմակերպությանը, որը փաստացի տարիներ շարունակ չի գործում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ  այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը այս հարցով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Կազմակերպության կայքում վերջին նորությունները… Read more »