Monthly Archives: Հոկտեմբեր 2017

Երկու առողջապահական ինստիտուտ կմիավորվեն

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է «Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ միացման ձևով վերակազմակերպել՝ այն միացնելով «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը: Պետական գրանցման գործընթացը կատարվելու է «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին: «Ն.Բ.Հակոբյանի… Read more »

Վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թիվը 3-ով կավելանա

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել  վարչական վերաքննիչ դատարանի դատավորների թիվը 3-ով ավելացնելու վերաբերյալ նախագիծը: Վարչական առաջին ատյանի 26 դատավորներից  3-ը կտեղափոխվեն վերաքննիչ դատարան, որը այս պահին դեռ ունի 6 դատարավոր: Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ… Read more »

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. «Հիդրոմետ»

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 19-23-ը  սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-21-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:   Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝           25.60C (1986 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ … Read more »

Երկկողմ համագործակցության հուշագիր՝ Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական մարմինների միջև

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն զարգացնում է երկկողմ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների հետ. Ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր Հոկտեմբերի 17-ին աշխատանքային այցով Երեւան են ժամանել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը եւ Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչը։ Հյուրերին այսօր ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, առանձնազրույց ունեցել, որից… Read more »

Մալթայի իշխանությունների կապերի մասին գրած լրագրողը սպանվել է

Մալթայի իշխանությունների կապերի մասին գրած լրագրող և բլոգեր Դաֆնե Կարուանա Գալիցիան սպանվել է իր ավտոմեքենայում՝ պայթյունի հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել նրա տան մոտ: «Այսօր որտեղ նայես՝ ամեն տեղ խաբեբաներ են: Իրավիճակը հուսահատ է», – գրել է նա իր բլոգում պայթյունից կես ժամ առաջ: Reuters-ի հաղորդմամբ՝ վերջերս լրագրողը զբաղվել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի և… Read more »

Ուկրաինայում հայ գործարար է սպանվել

Հոկտեմբերի 16-ին, Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում հայ գործարար է սպանվել: Այս մասին հայտնում է Newsone հրատարակչությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ առավոտյան իր կաբինետում մի քանի կրակոցից սպանվել է «Ապարան» կոշիկի ֆաբրիկայի հայազգի տնօրեն Անդրանիկ Ն.-ն: Այս պահին կրակողը ձերբակալված է: Պարզվում են միջադեպի հանգամանքները: Ըստ իրավապահ մարմինների՝ այն տեղի է ունեցել անձնական կոնֆլիկտի ֆոնին: Իրավաբան.net

Մինչև 24 ժամ ջուր չի լինի

 Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Լույս չի լինի շուրջ 6 ժամ

11:00-17:00 Սարկավագի փ. 72, 72/2, 72/9 շենքերը, Սարկավագի 3-րդ փակուղու սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,