Monthly Archives: Սեպտեմբեր 2017

Կարգավորվել է հաշմանդամություն ունեցող անձանց վարորդական իրավունքի վկայական ստանալու խնդիրը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով քաղաքացիները  բարձրաձայնել են վարորդական իրավունքի վկայական  չստանալու մասին: Պաշտպանի աշխատակազմում խնդրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հարցը վերաբերում է Կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 1327-Ն որոշման կարգավորումներին: Դրանով սահմանվում է, թե որ հիվանդությունների դեպքում է արգելվում տրանսպորտային միջոց վարելը (աչքի բացակայություն, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայություն… Read more »

Ավան համայնքում 5 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 5-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի` Դուրյան, Չարենց, Բրյուսով թաղամասերի, 14-րդ փողոցի 5-րդ նրբանցքի, Սայաթ-Նովա թաղ. 4-ից-8 համարների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 2-ից 6-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 2-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Սեպտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան… Read more »

Տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ

2017 թվականի սեպտեմբերի 7-ին ժամը 16:00-ին ՀՀ առողջապահության նախարարությունում (Կառավարության տուն 3) տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Քննարկվելու են լիցենզիա ստանալու վերաբերյալ հետևյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերը` «ԿԱՐԴԻՈ ՖԱՐՄ» ՍՊԸ, «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ, Ա/Ձ Ռուզաննա Հովսեփյան, Ա/Ձ Դիանա Ավետիսյան, Ա/Ձ Անահիտ Գևորգյան, Ա/Ձ Սյուզաննա Գալստյան, Ա/Ձ Սոնիկ… Read more »

Պարզվել է տղամարդու ինքնությունը

Ոստիկանությունից հայտնում են, որ 2017 թ. օգոստոսի 31-ին, ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել անձը չպարզված տղամարդ։ Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է տղամարդու ինքնությունը՝ Երևանի բնակիչ, նախկինում դատապարտված, 1991 թ. ծնված… Read more »

Ահազանգ տրանսպորտի և կապի նախարարության շենքում ռումբ լինելու վերաբերյալ

Այսօր առավոտյան՝ ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում գտնվող տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում ռումբ կա։ Դեպքի վայրում են տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։ Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ Իրավաբան.net

Մրցույթ՝ տնօրենների նշանակման համար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 22-ի N 899-Ն որոշման համաձայն հայտարարում է մրցույթ Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների ստորև թվարկված գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար: 1 .«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիա» ՀՈԱԿ 04.10.2017թ. Ժամը՝ 12.00 2. «Երևանի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ 04.10.2017թ. Ժամը՝… Read more »

Առաջարկվում են գնումների տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևեր

Դեղերի, բժշկական նշանակության ապրանքների և քիմիական նյութերի գնումներ կատարելիս պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ  պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություններն այսուհեև կարող են օգտվել  ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքի (www.moh.am) գլխավոր էջում «Տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևեր» բաժնում տեղադրվող  տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևերից։ Դրանք նշված ապրանքների գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրեր կազմելու նվազագույն պահանջներն… Read more »

Կվերանայվի զորակոչի կազմակերպման կարգը

Երեկ կառավարության նիստին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել էր 2  նոր օրենքների նախագծեր, այն է` «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերը: Նախարարը նշեց, որ «Զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի համապատասխանեցումներ՝ Սահմանադրության հետ և նոր քաղաքականության համար իրավական հիմք ապահովել: Կվերանայվի զորակոչի կազմակերպման կարգը: Օրինակ, նախատեսվում է վերացնել տնից… Read more »

Հենրիխ Մխիթարյանը կոչ է անում հասարակությանը ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ուսումնական տարվա կապակցությամբ հեռարձակված տեսահոլովակում կոչ է անում հասարակությանը՝ այս սեպտեմբերին ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում և համայնքներում՝ ընդգծելով ներառական կրթության կարևորությունը ամենամեկուսացված և խոցելի երեխաների համար: Տեսահոլովակում Մխիթարյանի՝ հունիսին կայացած հանդիպումն է մի խումբ երեխաների հետ, որոնք… Read more »

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

ՀՀ նախագահի աշխատակազմը տարածել է Սերժ Սարգսյանի ուղերձը ուսուցիչներին, ուսանողներին և աշակերտներին։ Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ, Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Սեպտեմբերի 1-ին տրվում է ուսումնական տարվա մեկնարկը, և այդ պահից մեր ողջ երկիրը սկսում է ապրել նոր՝ առանձնահատուկ ռիթմով ու տեմպով: Այս օրը հատկապես բացառիկ է նրանց համար,… Read more »