Monthly Archives: Սեպտեմբեր 2017

Քննչական կոմիտեն միջնորդել է պատժել վթարի վայրը չհսկած ոստիկաններին

ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  մարդու մահվան պատճառ դարձած՝ Հերացի փողոցի թունելի մոտ տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում,  Երեւան քաղաքի Մ.Հերացի փ. թունելի սկզբնամասում Արմեն Արշակյանի վարած «Վոլվո» մակնիշի` «կռոն» կիսակցորդով ավտոմեքենան ընդհարվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ապա «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի  ավտոմեքենային, այնուհետեւ… Read more »

Երթևեկության փոփոխություն Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Սայաթ Նովայի պողոտա-Մաշտոցի պողոտա խաչմերուկում

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 29-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Սայաթ Նովայի պողոտա-Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ Սայաթ Նովայի պողոտայով Տերյան փողոցի կողմից դեպի Մաշտոցի պողոտայի կողմ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար տեղադրված լուսացույցի ձախ սեկցիան կփոխարինվի Տ.2 տիպի եռագույն ազդանշաններով տրանսպորտային լուսացույցով: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը: Իրավաբան.net

Ժամկետային զինծառայող է զոհվել

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին… Read more »

Երևանում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով միջնորդագիր է ուղարկվել ոստիկանություն՝ կարևորելով դեպքի վայրի պատշաճ պահպանումը

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  մարդու մահվան պատճառ դարձած՝ Հերացի փողոցի թունելի մոտ տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում,  Երևան քաղաքի Մ.Հերացի փ. թունելի սկզբնամասում Արմեն Արշակյանի վարած «Վոլվո» մակնիշի` «կռոն» կիսակցորդով ավտոմեքենան ընդհարվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ապա «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի  ավտոմեքենային, այնուհետև… Read more »

Կստեղծվի Երևանի 2800-ամյակին նվիրված տոնախբությունները կազմակերպող հանձնաժողով

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստելու և կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ. 1. Ստեղծել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Երևանի քաղաքապետի հետ համատեղ ապահովել… Read more »

Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ ՊՆ-ում

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Գնդապետ Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված… Read more »

Եղիշե Մարգարյանը նշանակվել է ՍԱՊԾ պետի տեղակալ

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ընդունել․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 11-րդ կետը՝ Եղիշե Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ»։ Իրավաբան.net

Նախարարի տեղակալի հանդիպումը ակտիվ առևտրատնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի գլխա­վորու­թյամբ սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ-ում ամերիկյան կապիտալով գործունեություն իրականացնող  կամ ԱՄՆ հետ ակտիվ առևտրատնտեսական գործունեություն ունեցող կազմակերպությունների ներկա­յացու­ցիչ­ների հետ: Իրավաբան.net

Նախարարը ճապոնական պատվիրակության հետ քննարկել է ՏՀՏ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության հնարավորությունները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 28-ին ընդունեց Ճապոնիայից ժամանած պատվիրակությանը` Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ճապոնական այնպիսի խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են «Hitachi Construction»-ը, «Mitsubishi Heavy Industries»-ը, «JETRO»-ն և այլն: Նախարարը, ողջունելով հյուրերին, նշեց, որ ճապոնացի գործընկերների այցը Հայաստան շատ սպասված է:… Read more »

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կառապանին ծեծի ենթարկելու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կառապանին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ավագ օպերլիազոր Գոռ Սարոյանը ծեծի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչներ Սամվել Մուրադյանին և Աշոտ Գրիգորյանին, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածք է ստացել: Այսպես,… Read more »

Երևանում կայացել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 24-րդ նիստը

Սեպտեմբերի 27-28- ը Երևանում անցկացվել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 24-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի մաքսային ծառայությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունները: Ողջունելով մասնակիցներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը բարձր է գնահատել գործընկեր պետությունների մաքսային ծառայությունների համագործակցության խորացման և արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը…. Read more »

Տրոլեյբուս է կողաշրջվել. կա 7 տուժած

Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Պարզվել է, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթեւեկելի… Read more »