Monthly Archives: Սեպտեմբեր 2017

Հոկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը

Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը: Զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը 7.90C է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 50C: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է 9.80C, երրորդում 5.90C: Միջին… Read more »

«Արգելվում է վճարումն ընդունել կանխիկ». Մնացական Բիչախչյան

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյան իր ֆեսբուքյան էջում գրել է. «Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների համար, եթե սահմանված է պետական տուրքի վճարում, արգելվում է վճարումն ընդունել կանխիկ: Առավել սեղմ ժամկետում անձնագիր ստանալու համար վճարվող գումարը նույնպես ընդունվում է անկանխիկ. քաղաքացու կողմից ներկայացվում է վճարումը հիմնավորող անդորրագիր: Բացառություն… Read more »

Գոհար Հարությունյանի դեմ հաղորդում է ստացվել ոստիկանությունում

Սեպտեմբերի 27-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել «Միսս Հայաստան» գործակալության կողմից, որ «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը ապօրինի օգտագործել է գործակալության ապրանքանիշը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից: Հաղորդման մեջ ասվում է, որ «Միսս Հայաստան» գործակալությունն է հանդիսանում ապրանքանիշի իրավատեր և Գոհար Հարությունյանի ապօրինի գործողությունների պատճառով նրանց պատճառվել է նյութական մեծ վնաս:… Read more »

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին ազատել են աշխատանքից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանին ազատել է աշխատանքից: Իրավաբան.net

Հրդեհ Մնջոյանի անվան ինստիտուտում (թարմացվող)

Սեպտեմբերի 29-ին, ժամը 10:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նկուղից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ավելի ուշ դեպքի վայր է մեկնել ԲՊԱՀՎԿՎ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի… Read more »

ՊԵԿ-ը կազմակերպում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման դասընթացներ

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ-ի հոկտեմբերի 3-ից 5-ը կազմակերպում է «Նախապատրաստում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը» թեմայով դասընթաց՝ 13 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ակ/ժամ 45 րոպե): Դասընթացն անցկացվելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) շրջանակներում: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեում: Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով… Read more »

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 08:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Չարբախ 2-րդ փողոցի տներից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վերին Չարբախ 2-րդ փողոցի տներից մեկում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման: Փրկարարները իրականացրել են հերթապահություն՝… Read more »

Հոսանքազրկում Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:30-14:30 Նորքի «Չինարի ծառ» կոչվող տարածքի սեփական տները, «Ռից» հյուրանոցը և հարակից հանրային բաժանորդները, 10:30-15:00 Ավան-Առինջ՝ Տաշքենդի փ. 18, 30, 32 շենքերը և հարակից հանրային բաժանոդները, 10:00-16:00 Բաշինջաղյան 1-ին նրբ…. Read more »

Հակակոռուպցիոն պայքարի ուղղությամբ 7 կարևոր քայլ է կատարվել

Այսօր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը  նախարարության վերջին մեկ տարվա կատարած աշխատանքները ամփոփելիս ներկայացրեց հակակոռուպցիոն պայքարի ոլորտում կատարված 7 կարևորագույն քայլերը: Մանրամասները՝ տեսանյութում: Իրավաբան.net

Դասընթաց՝ ՀԿ նոր օրենսդրության վերաբերյալ

Հասարակական կազմակերպությունները կարող են զբաղվել ձեռնարկատիրությամբ, սակայն թե ինչ ռեժիմով կհարկվեն և թե որ տիպի եկամուտները կհարկվեն, դեռևս անորոշ է

ԱՄՆ-ի Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

Միչիգանը դարձավ ԱՄՆ 8-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը։ «Միչիգանի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը վառ ապացույց է այն բանի, որ Ամերիկան  հավատարիմ է ժողովրդավարական ինքնորոշմանն ու հզոր հարված է այդ խաղաղ հանրապետության դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ագրեսիվ քաղաքականությանը»,– ասել է Միչիգանում Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Լարա Ներկեսյանը։ Բանաձեւը ԱՄՆ–ին կոչ է անում… Read more »

Գազանջատում Կոտայքի մարզի մի քանի համայնքներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման, ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 29-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 17:00-ն դադարեցվելու է Նոր Հաճն քաղաքի, Նոր Գեղի, Մրգաշեն, Քանաքեռավան եւ Նոր Արտամետ համայնքների գազասպառողների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք… Read more »