Monthly Archives: Սեպտեմբեր 2017

Օդի ջերմաստիճանը դեռ կնվազի. «Հիդրոմետ»

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում` սեպտեմբերի 30-ին,  հոկտեմբերի 1-ին և 4-ին՝ հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Քամին` արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի  2-3-ը կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի… Read more »

Նախագահը նոր նշանակումներ է արել

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ նշանակելու մասին`ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ… Read more »

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-էմիրաթական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ այսօր զեկուցել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: Հանրապետության Նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հերթական… Read more »

Ջրանջատում Գյումրիյում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 2-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 3-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի` Երկաթ-Գծի ավանի, Նորավան թաղամասի, Ս. Գրիգորյան 10ա շենքի, Գարեգին Ա փող. 6, 8, 10, 12, 12բ, 53 շենքերի և անհատական տների, Երևանյան խճուղու շենքերի, ֆիննական տների, Նորվեգական քոթեջների, Ախուրյան… Read more »

Նախարարը հանդիպել է Առաջնորդության դպրոցի սաներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար  Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի ուսանողներին։ Հանդիպման մասնակիցները հիմնականում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ էին կամ տեխնոլոգիական ընկերություններում աշխատող այլ մասնագետներ։ Հարց ու պատասխանի ձևաչափով շփման թեմաները բազմազան էին. տրանսպորտային համակարգ, ճանապարհաշինություն, փոստային-սուրհանդակային ծառայություններ, ՏՏ ոլորտ ու դրանց առնչվող հարկային բարեփոխումներ։ Նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին, հետաքրքրվել նրանց գործունեությամբ,… Read more »

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միջև Հայաստանի Հանրապետությունում ՄՔՄՄԿ-ի կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում… Read more »

Աշխատանքային հանդիպում Քրեակատարողական ծառայությունում

Սեպտեմբերի 25-ին Քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ), Մերիլենդի հասրարկական անվտանգության և քրեակատարողական ծառայությունների վարչության և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչների հանդիպումը Քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ, որին մասնակցում էր նաև Ծառայության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ խնդիրների, հստակեցվեցին ԱՄՆ դեսպանության  ԹՊԻՀ գրասենյակի… Read more »

Հանձնել է զոհված հորը պատկանող զենք-զինամթերքը

ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 28-ին` ժամը 17.30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն է ներկայացել 1979 թ. ծնված Արթուր Ն.-ն և կամավոր հանձնել 1 հատ ինքնաշեն ատրճանակ և 11 փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հորը՝ Մաքսիմ Ն.-ին, որոնք վերջինս ձեռք էր բերել 1992թ-ին ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:… Read more »

Երևանի քաղաքապետարանը «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացել է 407 հեռախոսազանգ

Սեպտեմբերի 11-24-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 407 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 368-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 39 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 177 հեռախոսազանգ, որոնցից 164-ին… Read more »

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում ներկայացված են հայկական տեխնոլոգիական և բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև դպրոցականների… Read more »

Հոկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը

Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը: Զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը 7.90C է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 50C: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է 9.80C, երրորդում 5.90C: Միջին… Read more »