Monthly Archives: Սեպտեմբեր 2017

«Սասնա ծռեր»-ից մի քանիսիս գործը մակագրվեց դատավոր Արթուր Օհանյանին

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով անցնող Արամ Մանուկյանի, Թորոս Թորոսյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գեւորգ Իրիցյանի 18 անդամի գործից առանձացված մասը մակագրվեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանին: Այս մասին ԻՐավաբան.net-ին հայտնի դարձավ Դատական տեղեկատվական համակարգից:   Իրավաբան.net

ԵԱՀԿ ԽՎ-ի ներկայացուցիչը հանդիպել է թալիշցիների հետ

Սեպտեմբերի 29-ին ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը եւ ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ՀՀ Ազգային ժողովում հանդիպել են Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի բնակիչների հետ: Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների՝ Թալիշ գյուղում կատարած ոճրագործությունների վերաբերյալ: Թալիշցի Արթուր Նազունցը Քրիստիան Վիգենինին տեղեկացրել է… Read more »

Կենտրոնական բանկը սահմանել է դրամի փոխարժեքը

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կազմել է 478.41 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 0.09 դրամով: Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։ Միևնույն ժամանակ, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.27 դրամ՝ աճելով 0.05։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 564.57 դրամ՝ աճելով 1.73 դրամով: Իրավաբան.net    

«Միսս Հայաստան» ապրանքանիշը ապօրինի են օգտագործել. գործակալությունը հերքում է պահանջելու

Պատրաստ ենք եղել «Միսս Հայաստան» ապրանքանիշի լիցենզիան փաստաթղթերով հանձնել նրանց, սակայն Գոհար Հարությունյանը ոչ մի քայլ չարեց այդ ուղղությամբ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց «Միսս Հայաստան» գործակալության շահերը ներկայացնող փաստաբան Հարություն Հարությունյանը: Նրա խոսքով՝ Գոհար Հարությունյանը Քրեական օրենսգրքի երկու դրույթ է խախտել. «Առաջինը ապրանքանիշի ապօրինի օգտագործումն է, այսինքն Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածը, ինչպես նաև… Read more »

Լրագրող Արմինե Ավետիսյանը ճանաչվել է տուժող. դատախազություն

Ինչպես արդեն տեղեկացրել է ՀՀ Քննչական կոմիտեն, «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելով մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին դատախազությունից: Հավելումն նշեմ, որ լրագրողի կողմից հաղորդում տալուց անմիջապես հետո է Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ… Read more »

Դասընթաց ՀԿ-ների համար՝ առանց խոչընդոտի և օրինական աշխատելու համար

«Դասընթացն արդյունավետ էր և լավ կազմակերպված: Սակայն կան հարցեր, հատկապես հարկային մարինների հետ աշխատանքի վերավերյալ, որոնք պարզաբանված չեն»,- այս մասին ասաց «Հաբիթաթ ֆոր հումանիթի Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Մեսրոպյանը՝ խոսելով այսօր Երևանում քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված դասընթացի մասին: Նշենք, որ այս տարվա սկզբին ուժի մեջ է մտել «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքը, որը մի… Read more »

Թուրքիայում 117 զինվորական է ձերբակալվել

Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը 117 զինվորականի ձերբակալության մասին ձերբակալության օրդերներ է տվել, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը: Զինվորականները, որոնց թվում կան նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, կասկածվում են անցյալ տարի տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու համար: Գործի շրջանակներում քննվել են 268 զինվորականի անձնական տվյալներ: Այսօր նաև հեղաշրջման փորձի մասնակիցների հետ կապ ունենալու կասկածանքով Ստամբուլում… Read more »

Պլանային ջրանջատում Գորիսում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 2-ին ժամը 11.00-14.00 կդադարեցվի Գորիս քաղաքի՝ Մաշտոցի փող. 1-ից-33, Սյունիքի փող. 1-ից-37, Անկախության փող. 1-ից-31, Օրբելյաններ փող. 1-ից-35, Մակիչի փող. 1-ից-26, Քրիստափորի փող. 8-ից-44 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 29.09.2017թ…. Read more »

2017–ի 8 ամիսների ընթացքում Ոստիկանության շարքերից 24 աշխատակից է հեռացվել

2017–ի 8 ամիսների ընթացքում Ոստիկանության շարքերից 24 աշխատակից է հեռացվել։ Այս մասին ասել է Ոստիկանության շտաբի պետ գնդապետ Հովհաննես Քոչարյանը։ 737 դեպքով ծառայողական քննություն է ընթանում։ 145 աշխատակից նկատողություն է ստացել։ Առաջին կիսամյակում հայտնաբերվել է ոստիկանների կողմից խախտումների 27 դեպք։ Հարուցվել է 21 գործ։ Դատարան է ուղարկվել 10 գործ 13 անձանց դեմ։ Իրավաբան.net