Monthly Archives: Սեպտեմբեր 2017

Հայաստանն ու Եգիպտոսը ներդրումների ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրն այսօր փոխըմբռման հուշագիր են ստորագրել ներդրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ: Երկու նախարարների առաձնազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են հուշագրի կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է ճիշտ և թիրախային քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու համար: «Մենք առաջին անիվը… Read more »

Հայաստանը հոկտեմբերի 2-3-ին կգտնվի ցիկլոնի գոտում. Սուրենյան

Առաջիկ օրերին օդի ջերմասիճանը զգալի կնվազի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է  ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Հոկտեմբերի 2-ին Հայաստանի տարածքի վրա միմյանց կբախվեն հյուսիս-արևմուտքից ներթափանցող արկտիկական և Միջերկրական ծովից եկող արևադարձային տաք օդային հոսանքները, ինչը կբերի ակտիվ ցիկլոնի առաջացման: Հոկտեմբերի 2-ին և 3-ին Հայաստանը կգտնվի այդ ցիկլոնի ազդեցության գոտում, որի… Read more »

Հայաստանում ամենատարեց մարդը 115 տարեկան է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը սեպտեմբերի 30-ին՝ Տարեցների օրվան ընդառաջ ներկայացրել է Տարեցների ոլորտում իրականացվող բարեփոխումները, առկա իրավիճակը:  Տարեցների սոցիալական պաշտպանության խնդիրները պետության սոցիալական քաղաքականության գերակա ուղղություններից են և գտնվում են պետության ու կառավարության մշտական հոգածության ներքո: Եվ պատահական չէ, որ արժանապատիվ ծերության ապահովումը սահմանադրական նորմ է: Վերջին… Read more »

Գայանե Գալոյանին տեղափոխել են քրակատարողական հիմնարկ. վերաքննիչը մերժել է բողոքը

Հաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Գայանե Գալոյանին տեղափոխել են Աբովյանի քրեակատարողական հիմնարկ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց նրա փաստաբան Մնացական Գալոյանը: Վերաքննիչ դատարանում խափանման միջոցը փոխելու մասին բողոքը մերժվել է և հիվանդանոցից Գայանե Գալոյանին տեղափոխել են քրակատարողական հիմնարկ: Հիշեցնենք, որ փաստաբան Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրված ՀՔԾ վարույթում քննվող մի քրեական գործի… Read more »

Ոչնչացվել են այլ պետությունների նմուշի հաշվառման համարանիշեր

Ճանապարհային ոստիկանության կողմից մշտապես իրականացվող հատուկ միջոցառումների արդյունքում առգրավվել և սեպտեմբերի 29-ին Ճանապարհային ոստիկանությունում սահմանված կարգով ոչնչացվել են 57 զույգ այլ պետությունների նմուշի հաշվառման համարանիշեր, որոնք տեղադրված են եղել Հայաստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների վրա: Իրավաբան.net

Դատավոր Արթուր Օհանյանի կենսագրությունը

Արթուր Ռադիկի Օհանյան  Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ծնվել է 1966 թվականին Կապան քաղաքում։ 1984 թվականից մինչև 1991 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ 1991 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է Կապանի տրիկոտաժի արտադրական միավորման իրավախորհրդատու։ 1992 թվականին նշանակվել է Կապանի միջշրջանային դատախազության ստաժոր-քննիչ, այնուհետև՝ քննիչ։ 1994 թվականից մինչև… Read more »

Պլանային հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 02-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Արեշ 4փ. 69-100; 15փ. 1-34; 17փ. 1-31 սեփական տները, Արեշ 15փ. 3, 5, 7, 9 շենքերը, Արցախի փ. 37 շենքը, Մուրացանի 192 շենքը եւ 165-231 սեփական տները, Գաջեգործների 3փ…. Read more »

Երթևեկության կարգի փոփոխություն. ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը տեղկացնում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքի Լենինգրադյան փողոց-Սեբաստիայի փողոց-Հասրաթյան փողոց խաչմերուկում՝ Հասրաթյան փողոցի աջ կողմում, տեղադրված լուսացույցները կտեղափոխվեն և կտեղադրվեն Հասրաթյան փողոցի երթևեկելի մասի վրա: Միաժամանակ՝ նշված լուսացույցի ձախ սեկցիան կփոխարինվի Տ.2 տիպի եռագույն ազդանշաններով տրանսպորտային լուսացույցով: Իրավաբան.net  

«Սասնա ծռեր»-ից մի քանիսիս գործը մակագրվեց դատավոր Արթուր Օհանյանին

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով անցնող Արամ Մանուկյանի, Թորոս Թորոսյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գեւորգ Իրիցյանի 18 անդամի գործից առանձացված մասը մակագրվեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանին: Այս մասին ԻՐավաբան.net-ին հայտնի դարձավ Դատական տեղեկատվական համակարգից:   Իրավաբան.net