Monthly Archives: Սեպտեմբեր 2017

Գումբուրդո է ժամանաել Վրաստանի ՆԳ նախարարը՝ խաչքարի պատճառով ստեղծված խնդիրը լուծելու համար

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մհեբրիշվիլին ժամանել է Գումբուրդո: Նա եկեղեցու ներսում բնակիչների հետ բանակցություններ է վարում, հաղորդում է Jnews-ը: Բնակիչներից շատերին, ինչպես նաեւ լրագրողներին թույլ չեն տվել մտնել եկեղեցի: Գյուղի բնակիչները չեն հեռանում դեպքի վայրից: Նրանք հավաքվել են այն տեղում, որտեղ վերաթաղվել են նախնիների ոսկորները, ուր եւ ցանկանում են խաչքար տեղադրել: Եկեղեցուց քիչ հեռու… Read more »

Սիմկոմատ Հայաստանում. Բիլայն

Beeline հեռահաղորդակցության և կապի օպերատորը ներկայացնում է. «Եթե դուք վաղուց ցանկանում էիք հեռախոսահամար գնել շատ արագ և առանց վաճառքի և սպասարկման գրասենյակ այցելելու, ուրեմն եկել է այդ ժամանակը։ Առաջին անգամ Հայաստանում տեղադրվելու է Սիմկոմատ՝ սարք, որի մեջ կարելի է դնել դրամ և ստանալ SIM քարտ»:   Իրավաբան.net ։

Ջավախքի իշխանությունները թույլ չեն տալիս հայերին խաչքար տեղադրել

Առավոտից լարված իրավիճակ է Ջավախքի հայաբնակ Գումբուրդո բնակավայրում: Այս մասին տեղեկանում ենք Jnews.ge կայքից: Բնակիչները փորձում են խաչքար տեղադրել տեղի 10-րդ դարի եկեղեցու բակում, սակայն տեղի իշխանությունները թույլ չեն տալիս: Առավոտյան բախում է տեղի ունեցել ոստիկանների և գյուղացիների միջև: Բնակավայր է բերվել նաև Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակ: Այս պահին բանակցություններ են ընթանում բնակիչների և ոստիկանների միջև:… Read more »

Հայտնաբերեցին Նիժնի Նովգորոդի ոստիկանության կողմից հետախուզվողին

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14.55-ին, Շիրակացու փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Սեյրան Գ.-ն, որնօգոստոսի 2-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Նիժնի Նովգորոդ քաղաքի ՆԳՎ թիվ 7 ոստիկանության բաժնի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /Վարչական պատիժ կրող անձի կողմից… Read more »

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է լրագրող Նարինե Ավետիսյանի նկատմամբ բռնության փաստը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է 2017 թվականի սեպտեմբերի 28-ի երեկոյան «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ բռնության փաստը: Այն կատարվել է հորդառատ անձրևի պայմաններում ասֆալտապատման աշխատանքների իրականացման գործողությունը Նարինե Ավետիսյանի կողմից նկարահանելու ժամանակ՝ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանի և նրա աշխատակիցների կողմից, որոնք ֆիզիկական ուժի գործադրմամբ խլել են նկարահանման… Read more »

Վարչապետը այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2017»-ին

Վարչապետ Կարեն Կարապետյանն  այսօր այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես,  շրջել  տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրանքին, մատուցվող ծառայություններին, զարգացման ծրագրերին, առկա խնդիրներին: Ընկերությունները հանդես են եկել տարբեր նախաձեռնություններով, որոնք Կարեն Կարապետյանն առաջարկել է քննարկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ և արդյունքները ներկայացնել կառավարություն, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը… Read more »

«iPhone 8»-ի կամ «iPhone 8 Plus»-ի նախնական պատվերն արդեն հնարավոր է. ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև ս.թ. հոկտեմբերի 2-ը ներառյալ կարելի է նախապես պատվիրել «iPhone 8» կամ «iPhone 8 Plus» նոր սերնդի սմարթֆոնները: Սմարթֆոններից յուրաքանչյուրի նախնական պատվերը կատարելու համար հարկավոր է տեղադրել պատվերն առցանց՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքում կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն: «iPhone 8» և «iPhone 8 Plus» սմարթֆոնների առջևի և հետևի դիզայնի համար օգտագործվել է… Read more »

Եղանակը Հայաստանում. «Հիդրոմետ»

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 1-ին և 4-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Հոկտեմբերի 5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-0-ին կնվազի 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 1-ին և… Read more »

Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված «Մանկավարժական նախաձեռնություն հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց: Դասընթացները կազմակերպվում են ՈՒԿԵ փոխուսուցման, փոխստուգման և այլ արդյունավետ ու ժամանակի քննություն բռնած մեթոդիկաներով: Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 1. Դիմում ԿԳ նախարարի անունով, 2. Դիմում՝… Read more »

Նախագահը հեռագիր է հղել ԱԱԾ-ի նախկին պետ Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին՝ Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ: «Գորիկ Հակոբյանը իր ողջ աշխատանքային գործունեությունը նվիրեց մեր երկրի և ժողովրդի ապահովությանն ու անվտանգությանը՝ իր երկարամյա աշխատանքի ընթացքում դրսևորելով մեծ նվիրվածություն և մասնագիտական բարձր որակներ: Նրա կորուստը կրկնակի ցավալի է… Read more »