Monthly Archives: Սեպտեմբեր 2017

Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն սեպտեմբերի 26-ին, կազմել է 478.04 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 0.15 դրամով: Այս մասին են վկայում կենտրոնական բանկի տվյալները։ Միևնույն ժամանակ, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.3 դրամ՝ նվազելով 0.03 դրամով։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 564.85 դրամ՝ նվազելով 3.12 դրամով։ Իրավաբան.net

ՀԷՑ. մի քանի տարածքներում հոսանքազրկումներ կլինեն

Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն. Երևան քաղաքի` «Հարավ» մասնաճյուղ 10:30-13:00 Խորենացի փ. 3-20 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 14:00-17:00 Դեղատան փ. 4 շենքը և հարակից հանրային բաժանորդները, 11:00-13:00 Միչուրինի փ. 5 շենքը և 6-12 սեփական տները, Բուռնազյան փ. 22-59… Read more »

Պլանային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 27-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 28-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի` Ջրաշեն և Մուշավան թաղամասերի, Մասիս-Նուբարաշեն խճուղիների խաչմերուկում գտնվող գազալցակայանի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է

2017 թ. սեպտեմբերի 26-ին Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում կայացած նիստում ԿԲխորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%, հայտնում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքը: 2017 թ. օգոստոսին արձանագրվել է 0.4% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը պահպանվել է նույն մակարդակում՝ օգոստոսի վերջի դրությամբ կազմելով 0.9%: Ընդ որում, 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է ընդհանուր գնաճի համեմատ առաջանցիկ տեմպերով` նախորդ ամսվա 0.7%-ից հասնելով 1.5%-ի, իսկ սեզոնային գյուղմթերքների… Read more »

Բացահայտվել են առանձին բուժաշխատողների կողմից գումարի դիմաց առողջական վիճակի վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ տրամադրելու դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են բժշկական հաստատությունների առանձին աշխատողների կողմից գումարի դիմաց առողջական վիճակի վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ տրամադրելու դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Հայտնում են Քննչական կոմիտեից: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում օգոստոսի 2-ին վարույթ է ընդունվել խարդախությամբ գումար… Read more »

Մանկապարտեզի տնօրենն աշխատանքից ազատվել է խախտումներ կատարելու համար

Երևանի քաղաքապետարանն այսօր պարզաբանում է տարածել 157-րդ մանկապարտեզի տնօրենին աշխատանքից ազատելու պատճառների վերաբերյալ. «Երևանի հ.157 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Զարա Ադիյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններն ու անհարկի շահարկումները բացառելու նպատակով տեղեկացնում ենք, որ սույն որոշման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով ստացված ահազանգն առ այն, որ վերոնշյալ մանկապարտեզի տնօրենը… Read more »

Շիրակի մարզի ՀԿ-ների վերնայված կանոնադրությունները գրանցվում են պետռեգիստրում

Շիրակի մարզում գործող «Բացահայտենք մեր երկիրը» երիտասարդական ՀԿ-ի կանոնադրությունը վերանայվել և գրանցվել է իրավաբանակն անձանց պետական ռեգիստրում․ «Մեր կանոնադրության վերանայման հարցերում մեզ մեծապես օգնեց իրավաբան Վիկտորիա Եղոյանը»,- նշեց ՀԿ ներկայացուցիչ Սիմոն Դարբինյանը։ Նշենք, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ընդունումից հետո գրեթե բոլոր ՀԿ-ները պետք է իրենց կանոնադրությունը վերանայեն և համապատասխանեցնեն օրենքի պահանջներին: Ինչպես Սիմոն Դարբինյանին,… Read more »

Նոր փաթեթներ մարզերի բնակիչների համար

Beeline-ը հայտարարում է մարզերի բնակիչների համար մշակված «2Mix» և «2Mix+» կանխավճարային ծառայությունների փաթեթների գործարկման մասին, որոնք թույլ են տալիս միաժամանակ օգտվել ֆիքսված և բջջային ինտերնետ կապերից: Ֆիքսված ինտերնետն այդ փաթեթների շրջանակում տրամադրվում է նոր սերնդի անլար ցանցի միջոցով, որը թույլ է տալիս առավել որակյալ և կայուն ինտերնետ կապ ապահովել նույնիսկ ամենահեռավոր մարզերում: Միանալով «2Mix» կամ… Read more »

Դասադուլ դպրոցում․ բարձրացված խնդիրների լուծումն անորոշ է

Մեզ կոնկրետ քայլեր են պետք, թղթերին ու կնիքներին էլ չենք հավատում. այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց գործադուլ հայտարարած Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնաական դպրոցի «Հայոց լեզվի և գրականություն» առարկայի ուսուցչուհի Տաթևիկ Սարգսյանը: Նշենք, որ երեկ հայտարարություն էր տարածվել, որ այսօրվանից դպրոցը անժամկետ դասադուլ է հայտարարելու։ Տաթևիկ Սարգսյանի խոսքով՝ դեռ 2007 թվականին… Read more »

Նոր ծառայություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար

Ուրախ ենք ներկայացնել նոր՝ «Վերալիցքավորման հիշեցում» ծառայությունը, որի շնորհիվ Դուք կտեղեկանաք կանխավճարային քարտի հաշվեկշռին 100 դրամից պակաս գումար մնալու մասին և հնարավորություն կստանաք ժամանակին վերալիցքավորել հաշվեկշիռը՝ վերահսկելով հաղորդակցության ծախսերը: Այսպիսով, ամեն անգամ, երբ կատարում եք զանգ, որի արդյունքում հաշվեկշիռը 100 դրամից նվազում է, Դուք ստանում եք տեղեկացնող SMS հաղորդագրություն: Ծառայությունը հասանելի է «Viva», «ԵՍ», «Բարբառ» և արխիվացված «Ալո մենք» սակագնային պլանների… Read more »

«Պատժի անխուսափելիություն». ոստիկանության թեմատիկ անդրադարձը Վերնիսաժի դեպքով կալանավովածին

Ոստիկանության ծառայության հիմնական ուղղություններից մեկը հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելն ու արդարադատության առաջ կանգնեցնելն է։ Այս ուղղությամբ ամենօրյա աշխատանք են տանում ոստիկանության գրեթե բոլոր ծառայությունները՝ նաև հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, որն իր հայտարարություններով պարբերաբար դիմում է քաղաքացիներին այս կամ այն հանցագործության համար հետախուզվող անձի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար։ Թեև չենք բարձրաձայնել, բայց… Read more »