Monthly Archives: Սեպտեմբեր 2017

Ջերմաստիճանը զգալիորեն կնվազի. «Հիդրոմետ»

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 28-30-ը, հոկտեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-28-ը կնվազի 4-6, հոկտեմբերի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 2-ին` նույնքան կնվազի: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 28-30-ը, հոկտեմբերի 1-2-ը` հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է… Read more »

Ինչո՞ւ գործ չհարուցվեց կաշառքի մեջ մեղադրվող ոստիկանների դեմ

«hraparak.am» կայքում հրապարակվել էր «Ռուսաստանի չտես և Հայաստանի սոված գաիշնիկների մասին» վերտառությամբ հոդված, որում հեղինակը նկարագրել էր Հայաստանի և Վրաստանի Հանրապետությունների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ճանապարհային ոստիկանության ծառայողների վարքագիծը: Հրապարակման մեջ լրագրողը նշել էր նաև, որ Հայաստան վերադառնալուց հետո՝ Գյումրի չհասած, իրենց ավտոմեքենան կանգնեցրել էր հայ ճանապարհային ոստիկանը, ով տեղեկացրել էր, որ վարորդն արագ էր… Read more »

Մրցունակության համաշխարհային վարկանշային ցանկում Հայաստանը 73-րդն է

Այս տարի Հայաստանը 6 հորիզոնականով բարելավել է դիրքերը և Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած մրցունակության համաշխարհային վարկանշային ցանկում զբաղեցրել 73-րդ տեղը 137 երկրի շրջանում: Այդ մասին հաղորդվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում: Նախորդ տարի 138 երկրից բաղկացած ցանկում Հայաստանը զբաղեցրել էր 79-րդ տեղը: Տարածաշրջանի պետություններից Իրանը 69-րդն է, Ադրբեջանը՝ 35-րդը, Վրաստանը՝ 67-րդը, Թուրքիան՝ 53-րդը: Ցանկում առաջին տեղը… Read more »

Նախարար Կարայանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը սեպտեմբերի26-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին։  Այս մասին հայտնում է Նախարարության լրատվական ծառայությունը: Դեսպանն իր խոսքում նշել է. «Շնորհակալ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած գերատեսչությանը, քանի որ միշտ ականջալուր եք եղել ֆրանսիացի ներդրողների և գործարարների խնդիրներին և աջակցել նրանց։ Հրաժեշտից առաջ… Read more »

Ովքե՞ր կարող են օգտվել կառավարության սահմանած անշարժ գույքի հարկի արտոնություններից

Կառավարությունը որոշում կընդունի անշարժ գույքի հարկի արտոնություններից օգտվողների վերաբերյալ: Ըստ նոր նախագծի,   անշարժ գույքի հարկի արտոնություններից կկարողանան օգտվել հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մաս­­­­նագիտական ուսումնական հաստատություններին կից` հարկ վճարողին սեփա­կա­նու­թյան և մշտական օգտագործման իրավունքով պատկանող ուսումնաարտադրական և փոր­ձա­րարական հողամասերի համար` անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների… Read more »

Դատական դեպարտամենտին կհատկացվի 51 մլն դրամ

Կառավարությունը որոշում կընդունի Հայաստանի Հանրապետության դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով  դատական դեպարտամենտին հատկացնել 51 մլն դրամ`՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման Վարչական սարքավորումներ¦ հոդվածով): Որոշումը հիմնավորվում է ՀՀ դատական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որով դատական կարգադրիչին իրավունք է վերապահում զննության ենթարկել… Read more »

Կլուծարվի «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» պետական հիմնարկը

Կառավարությունը որոշում կընդունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան,Դավթաշեն 4, Ա.Միկոյան 109/8) լուծարելու մասին: Լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 15-օրյա ժամկետում կստեղծվի լուծարման հանձնաժողով, որի կազմում կընդգրկվի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության… Read more »

Խոշոր ավտովթար Հերացու փողոցում

Սեպտեմբերի 27-ին, ժամը 06:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացի փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ նախնական տվյալներով «Volvo» մակնիշի 34… Read more »

Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը՝ «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 03.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Լևոն Ա.-ն, որը 2013թ. ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը): Իրավաբան.net

Որքանո՞վ էր իրավաչափ ՃՈ-ի կողմից Լիանա Զուրաբյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումը

Իրավաբանական գիտությունների թեկնածու Թամարա Շաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան ինձ ուղղված բազմաթիվ հարցադրումների՝ կապված ՃՈ-ի կողմից Լիանա Զուրաբյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակման իրավաչափության վերաբերյալ Հարցն անհրաժեշտ է ներկայացնել մի քանի տեսանկյունից: Առաջին հերթին պետք է արձանագրել, որ այդ տեսանյութը վարչական վարույթի նյութ է հանդիսանում ու, թերևս, սա անվիճելի է: Մասնավորապես, հիմք ընդունելով «Վարչարարության… Read more »

Գերավճարները նվազել են, ԱԱՀ-ի վերադարձված գումարն՝ ավելացել. ՊԵԿ

Մեկ տարվա ընթացքում (01.09.2016-31.08.2017թթ.) պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող գերավճարները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 6.401.2 մլն դրամով՝ 2017թ. սեպտեմբերի 1-ին կազմելով 265,484.7 մլն դրամ: Կրճատումն արձանագրվել է հարկային վարչարության արդյունավետության բարձրացման արդյունքում: Չկատարված հարկային պարտավորությունները ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 122,750.0 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 7,459.1… Read more »