Monthly Archives: Սեպտեմբեր 2017

Էդուարդ Շարմազանովը մասնակցել է Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 26-ին Տավրիդյան պալատում մասնակցել է իր նախաձեռնությամբ եւ ԱՊՀ ՄԽՎ-ի կողմից կազմակերպված՝ աշխարհահռչակ արեւելագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, Էրմիտաժի տնօրեն, մեր հայրենակից Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի… Read more »

Փաստաբանները դատարան էին եկել «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին» վերտառությամբ շապիկներով

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստը այսօր հետաձգվեց, քանի որ փաստաբանները եկել էին նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի պատկերով շապիկներով՝ «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին» վերտառությամբ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Նրա խոսքով՝ բողոքի ակցիան ուղղված էր ապօրինի զննությունների դադարեցմանը և օրենքի տարրի պահպանմանը: «Այսօր մենք առանց պայուսակների և ավելորդ իրերի էինք եկել… Read more »

ՀՀ վարչապետը մասնակցել է «ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովի բացմանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ՝ «ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովի բացմանը: Ողջունելով մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ամենամյա այս միջոցառումը կարևոր հարթակ է ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր գործարար և ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, համագործակցության խթանման և փորձի փոխանակման համար:«Հայաստանի Հանրապետության կառավարությունը, առաջնորդվելով տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման… Read more »

580 հազար 800 դրամով ոչ թե 4 հատ կոնյակ է գնել, այլ 4 հատ բաժակ. պարզաբանում է քաղաքապետարանը

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել քաղաքապետ։ Տարոն Մարգարյանի կողմից ՌԴ կատարած այցի ժամանակ նվերներ տանելու հետ կապված: Քաղաքապետարանից, մասնավորախպես, հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանն ընդհանուրը 580 հազար 800 դրամ արժեքով գնել է ոչ թե 4 հատ «Արենի» կոնյակ, այլ 4 հատ բաժակ: «ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում (http://gnumner.am) հրապարակված սույն գնման արդյունքում կնքված պայմանագրի մասին… Read more »

Երևան ժամանող հյուրերին քաղաքապետարանը անակնկալ է մատռուցել

Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը հանդես է եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. վաղ առավոտից «Զվարթնոց» օդանավակայանում մայրաքաղաք ժամանող հյուրերին մատուցվել է հետաքրքիր անակնկալ՝ խորհրդանշական նվերներ: Զբոսաշրջիկներին տրվել են Երևանի պաշտոնական ուղեգրեր, «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական երթուղու և Երևանի պատմության թանգարանի անվճար տոմսեր, մայրաքաղաքի քարտեզներ, զբոսաշրջային վայրերից օգտվելու զեղչի հավաստագրեր և այլն: Այս մասին… Read more »

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիան (կից հայտարարությամբ) վավերացնելու մասին, «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքի հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին»… Read more »

Երևանում մեկնարկել է «ԱրմԹեք՛17» գործարար համաժողովը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Երևանում մեկնարկած «ԱրմԹեք՛17» գործարար համաժողովին: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է, որ ամենամյա այս միջոցառումը կարևոր հարթակ է ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր գործարար և ներդրումային… Read more »

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 17.2%-ով

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2017 թվականի առաջին 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 17.2% աճ է գրանցել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը: Հիշեցնենք, որ Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2017 թվականի առաջին 7 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 16.5% աճ է գրանցել: Իրավաբան.net

Վարչապետը «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա»-ի խորհրդի կազմը հաստատեց

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 474-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետին համապատասխան՝ 1. Հաստատել «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության… Read more »

ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստը կանցնի ՀՀ-ում

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` 2017 թվականի հոկտեմբերի 10-11-ը ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նիստի անցկացման և հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի, պաշտոնական ճաշի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր՝… Read more »

Հայաստանը կմասնակցի Լոնդոնում կայանալիք զարգացման դասընթացներին

«Public Administration International»-ը (PAI) Հայաստանին հրավիրում է մասնակցելու Լոնդոնում կայանալիք hանրային կառավարման ոլորտում մասնագիտական զարգացման դասընթացներին (ժամանակացույցը կցվում է): Դասընթացների թեմաների, վարձավճարների, ինչպես նաև մասնակցության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութերից կամ այցելելով www.public-admin.co.uk կայքը: Մանրամասները՝ այստեղ: Իրավաբան.net  

Ջերմաստիճանը զգալիորեն կնվազի. «Հիդրոմետ»

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 28-30-ը, հոկտեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-28-ը կնվազի 4-6, հոկտեմբերի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 2-ին` նույնքան կնվազի: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 28-30-ը, հոկտեմբերի 1-2-ը` հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է… Read more »