Daily Archives: Ուրբաթ, Սեպտեմբեր 29, 2017

«Միսս Հայաստան» ապրանքանիշը ապօրինի են օգտագործել. գործակալությունը հերքում է պահանջելու

Պատրաստ ենք եղել «Միսս Հայաստան» ապրանքանիշի լիցենզիան փաստաթղթերով հանձնել նրանց, սակայն Գոհար Հարությունյանը ոչ մի քայլ չարեց այդ ուղղությամբ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց «Միսս Հայաստան» գործակալության շահերը ներկայացնող փաստաբան Հարություն Հարությունյանը: Նրա խոսքով՝ Գոհար Հարությունյանը Քրեական օրենսգրքի երկու դրույթ է խախտել. «Առաջինը ապրանքանիշի ապօրինի օգտագործումն է, այսինքն Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածը, ինչպես նաև… Read more »

Լրագրող Արմինե Ավետիսյանը ճանաչվել է տուժող. դատախազություն

Ինչպես արդեն տեղեկացրել է ՀՀ Քննչական կոմիտեն, «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելով մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին դատախազությունից: Հավելումն նշեմ, որ լրագրողի կողմից հաղորդում տալուց անմիջապես հետո է Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ… Read more »

Դասընթաց ՀԿ-ների համար՝ առանց խոչընդոտի և օրինական աշխատելու համար

«Դասընթացն արդյունավետ էր և լավ կազմակերպված: Սակայն կան հարցեր, հատկապես հարկային մարինների հետ աշխատանքի վերավերյալ, որոնք պարզաբանված չեն»,- այս մասին ասաց «Հաբիթաթ ֆոր հումանիթի Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Մեսրոպյանը՝ խոսելով այսօր Երևանում քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված դասընթացի մասին: Նշենք, որ այս տարվա սկզբին ուժի մեջ է մտել «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքը, որը մի… Read more »

Թուրքիայում 117 զինվորական է ձերբակալվել

Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը 117 զինվորականի ձերբակալության մասին ձերբակալության օրդերներ է տվել, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը: Զինվորականները, որոնց թվում կան նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, կասկածվում են անցյալ տարի տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու համար: Գործի շրջանակներում քննվել են 268 զինվորականի անձնական տվյալներ: Այսօր նաև հեղաշրջման փորձի մասնակիցների հետ կապ ունենալու կասկածանքով Ստամբուլում… Read more »

Պլանային ջրանջատում Գորիսում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 2-ին ժամը 11.00-14.00 կդադարեցվի Գորիս քաղաքի՝ Մաշտոցի փող. 1-ից-33, Սյունիքի փող. 1-ից-37, Անկախության փող. 1-ից-31, Օրբելյաններ փող. 1-ից-35, Մակիչի փող. 1-ից-26, Քրիստափորի փող. 8-ից-44 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 29.09.2017թ…. Read more »

2017–ի 8 ամիսների ընթացքում Ոստիկանության շարքերից 24 աշխատակից է հեռացվել

2017–ի 8 ամիսների ընթացքում Ոստիկանության շարքերից 24 աշխատակից է հեռացվել։ Այս մասին ասել է Ոստիկանության շտաբի պետ գնդապետ Հովհաննես Քոչարյանը։ 737 դեպքով ծառայողական քննություն է ընթանում։ 145 աշխատակից նկատողություն է ստացել։ Առաջին կիսամյակում հայտնաբերվել է ոստիկանների կողմից խախտումների 27 դեպք։ Հարուցվել է 21 գործ։ Դատարան է ուղարկվել 10 գործ 13 անձանց դեմ։ Իրավաբան.net

Կաշառք պահանջելու մեջ մեղադրվող դատավորի գործով ինքնաբացարկ է հայտնել դատավորը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Վանիկ Վարդանյանի գործով նախագահող դատավոր   Աղվան Պետրոսյանի եւ դատախազ Սևակ Շհոյանը ինքնաբացարկ են հայտնել: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից: Հիշեցնենք, որ Պետական ծառայության դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են տարաբնույթ, այդ… Read more »

Օդի ջերմաստիճանը դեռ կնվազի. «Հիդրոմետ»

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում` սեպտեմբերի 30-ին,  հոկտեմբերի 1-ին և 4-ին՝ հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Քամին` արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի  2-3-ը կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի… Read more »

Նախագահը նոր նշանակումներ է արել

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ նշանակելու մասին`ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ… Read more »