Daily Archives: Հինգշաբթի, Սեպտեմբեր 28, 2017

Հակակոռուպցիոն պայքարի ուղղությամբ 7 կարևոր քայլ է կատարվել

Այսօր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը  նախարարության վերջին մեկ տարվա կատարած աշխատանքները ամփոփելիս ներկայացրեց հակակոռուպցիոն պայքարի ոլորտում կատարված 7 կարևորագույն քայլերը: Մանրամասները՝ տեսանյութում: Իրավաբան.net

Դասընթաց՝ ՀԿ նոր օրենսդրության վերաբերյալ

Հասարակական կազմակերպությունները կարող են զբաղվել ձեռնարկատիրությամբ, սակայն թե ինչ ռեժիմով կհարկվեն և թե որ տիպի եկամուտները կհարկվեն, դեռևս անորոշ է

ԱՄՆ-ի Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

Միչիգանը դարձավ ԱՄՆ 8-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը։ «Միչիգանի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը վառ ապացույց է այն բանի, որ Ամերիկան  հավատարիմ է ժողովրդավարական ինքնորոշմանն ու հզոր հարված է այդ խաղաղ հանրապետության դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ագրեսիվ քաղաքականությանը»,– ասել է Միչիգանում Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Լարա Ներկեսյանը։ Բանաձեւը ԱՄՆ–ին կոչ է անում… Read more »

Գազանջատում Կոտայքի մարզի մի քանի համայնքներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման, ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 29-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 17:00-ն դադարեցվելու է Նոր Հաճն քաղաքի, Նոր Գեղի, Մրգաշեն, Քանաքեռավան եւ Նոր Արտամետ համայնքների գազասպառողների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք… Read more »

Գայանե Գալոյանի գործով քննիչ է ձերբակալվել

Կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Գայանե Գալոյանի գործով քննիչ է ձերբակալվել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Գալոյանի փաստաբանը՝ Մնացական Ղազարյանը: Նրա խոսքով՝ քննիչի ձերբակալման մասին իմացել է վերաքննիչ դատարանում խափանման միջոցի փոփոխման համար նշանակված նիստի ընթացքում: Հիշեցնենք, որ փաստաբան Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրված ՀՔԾ վարույթում քննվող մի քրեական գործի շրջանակում: Մեղադրանքն առաջադրվել է… Read more »

Քննչական կոմիտեն միջնորդել է պատժել վթարի վայրը չհսկած ոստիկաններին

ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  մարդու մահվան պատճառ դարձած՝ Հերացի փողոցի թունելի մոտ տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում,  Երեւան քաղաքի Մ.Հերացի փ. թունելի սկզբնամասում Արմեն Արշակյանի վարած «Վոլվո» մակնիշի` «կռոն» կիսակցորդով ավտոմեքենան ընդհարվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ապա «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի  ավտոմեքենային, այնուհետեւ… Read more »

Երթևեկության փոփոխություն Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Սայաթ Նովայի պողոտա-Մաշտոցի պողոտա խաչմերուկում

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 29-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Սայաթ Նովայի պողոտա-Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ Սայաթ Նովայի պողոտայով Տերյան փողոցի կողմից դեպի Մաշտոցի պողոտայի կողմ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար տեղադրված լուսացույցի ձախ սեկցիան կփոխարինվի Տ.2 տիպի եռագույն ազդանշաններով տրանսպորտային լուսացույցով: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը: Իրավաբան.net

Ժամկետային զինծառայող է զոհվել

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին… Read more »

Երևանում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով միջնորդագիր է ուղարկվել ոստիկանություն՝ կարևորելով դեպքի վայրի պատշաճ պահպանումը

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  մարդու մահվան պատճառ դարձած՝ Հերացի փողոցի թունելի մոտ տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում,  Երևան քաղաքի Մ.Հերացի փ. թունելի սկզբնամասում Արմեն Արշակյանի վարած «Վոլվո» մակնիշի` «կռոն» կիսակցորդով ավտոմեքենան ընդհարվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ապա «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի  ավտոմեքենային, այնուհետև… Read more »

Կստեղծվի Երևանի 2800-ամյակին նվիրված տոնախբությունները կազմակերպող հանձնաժողով

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստելու և կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ. 1. Ստեղծել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Երևանի քաղաքապետի հետ համատեղ ապահովել… Read more »

Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ ՊՆ-ում

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Գնդապետ Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված… Read more »

Եղիշե Մարգարյանը նշանակվել է ՍԱՊԾ պետի տեղակալ

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ընդունել․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 11-րդ կետը՝ Եղիշե Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ»։ Իրավաբան.net