Daily Archives: Չորեքշաբթի, Սեպտեմբեր 27, 2017

ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հաջորդ տարվա նիստը կանցկացվի Հայաստանում. ՀՀ գլխավոր դատախազի ՌԴ այցի արդյունքները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սեպտեմբերի 27-ին Կազանում մասնակցել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին: Բացի ՀՀ-ից, նիստին մասնակցել են նաև պատվիրակություններ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից, դիտորդի կարգավիճակով՝ Ղրղզստանից և Տաջիկստանից: Նիստի ընթացքում քննարկվել են Միջպետական խորհրդի նախորդ նիստին ընդունված որոշումների իրականացման արդյունքները, կոռուպցիայի հակազդման ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության համաձայնագրի նախագիծն ու դրանից… Read more »

Ներկայացվեցին շուրջ 60 թափուր աշխատատեղեր

Սեպտեմբերի 27-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող թվով 27 գործատուներ, որոնց կողմից ներկայացվեցին շուրջ 60 թափուր աշխատատեղեր: Սիսիանում պահանջարկված են հատկապես բժիշկները, օպերատորները, հաշվապահները, դասընթացավարները, պանրագործները և սպասարկման ոլորտի այլ մասնագետները: Աշխատանքի տոնավաճառը հնարավորություն… Read more »

Գայանե Գալոյանի վիճակը կտրուկ վատացել է. պաշտպան

Կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Գայանե Գալոյանի վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում  նշեց նրա պաշտպան Մնացական Ղազարյանը: Փաստաբանի խոսքով՝ վերաքննիչ ուղարկված բողոքից՝ խափանման միջոցի փոփոխման առթով դեռ իրենց ծանուցում չի եկել: Հիշեցնենք, որ փաստաբան Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրված ՀՔԾ վարույթում քննվող մի քրեական գործի շրջանակում: Մեղադրանքն առաջադրվել… Read more »

Գեղարքունիքի ՀԿ-ները օգտակար գիտելիքներ ստացան՝ նոր օրենսդրության վերաբերյալ

Հասարակական կազմակերպությունները կարող են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, սակայն դրանից ստացվող եկամուտները չեն կարող օգտագործել սեփական նախաձեռնությամբ, այն ամբողջությամբ պետք է ուղղվի կանոնադրական նպատակներն իրականացնելուն: Այս մասին և «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով ամրագրված մի շարք փոփոխություններ ներկայացվեցին Գեղարքունիքի մարզում գործող ՀԿ ներկայացուցիչների համար նախատեսված հերթական դասընթացին: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան Լիանա Մակվեցյանը շուրջ 10… Read more »

Կառավարությունը 211.5 քառ.մետր մակերեսով տարածքը անհատույց կտրամադրի

Կառավարությունը սեպտեմբերի 28-ին նիստում որոշում կկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության  Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի 1-ին փողոցի թիվ 18 հասցեում գտնվող 211.5 քառ.մետր մակերեսով ճաշարանի շենքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0.14 հա հողատարածքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի  «Ծակքարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական… Read more »

Կադաստրի պետական կոմիտեին կհատկացվի 30 մլն դրամ

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի28-ին որոշում կկայացնի կադաստրի պետական կոմիտեին 30 մլն դրամ: Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների արխիվային պահոցներում առկա կադաստրային գործերի տեսաներածման աշխատանքները ամբողջությամբ ավարտելու նպատակով Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին Հայաuտանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդից  2017 թվականի ինն ամսում… Read more »

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Լևոն Արոնյանին

Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Լևոն Արոնյանին շախմատի աշխարհի գավաթը երկրորդ անգամ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, մարտական բարձր տրամադրություն և նորանոր փառահեղ հաղթանակներ: «Ձեր հաղթանակը մի նոր էջ է հայկական շախմատի պատմության մեջ և ոգևորության ու հպարտության առիթ՝ մեր ողջ ժողովրդի համար: Լինելով հայկական… Read more »

Տարոն Մարգարյանը պարգևատրել է «Երևան օփեն» շախմատի միջազգային 2-րդ մրցաշարի հաղթողներին

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքում արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարի հանդիսավոր փակման արարողությանը: Հարկ է նշել, որ այս տարի անցկացվող մրցաշարին մասնակցելու հայտ էին ներկայացրել 13 երկրների շուրջ 150 շախմատիստներ, այդ թվում` 20 միջազգային գրոսմայստեր և 25 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ: «Երևան օփեն… Read more »

Աշխատողին սահմանված ժամկետում չգրանցելու դեպքում կգործի նոր կարգ

Կառավարություն որոշում կընդունի նոր աշխատողի աշխատանքի ընդունման համար սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելու փաստն արձանագրելու կարգը և արձանագրության ձև սահմանելու մասին: Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու… Read more »

Որո՞նք են ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու փաստաթղթերի ցանկը

Կառավարությունը սեպտեմբերի 28-ի նիստում կորոշի ճանապարհային հարկի արտոնություն­նե­րից օգտվելու իրավունքը հաստատող փաս­տաթղթերի և դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին: Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտո­տրանս­­­­­­պորտային միջոցները` թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջոր­­­­­­դող 20-րդ հարկային տարվանից սկսած Հայաստանի Հանրապետության ավտո­մո­բի­լա­­­­­յին ճանապարհներից օգտվելու համար՝ ճանապարհային հարկից ազատման արտո­նու­թյան կիրառության համար հիմք են ընդունվում տրանս­պոր­տա­յին միջոցի հաշ­վառ­ման վկա­յա­­գիրը կամ… Read more »

Ճանապարհային հարկի արտոնություն­նե­րից օգտվելու նոր կարգ կսահմանվի

Կառավարոթւյան սեպտեմբերի 28-ի նիստում որոշում կկայացվի ճանապարհային հարկի արտոնություն­նե­րից օգտվելու իրավունքը հաստատող փաս­տաթղթերը ԵՎ դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին: Նախագծի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտո­տրանս­­­­­­պորտային միջոցները` թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջոր­­­­­­դող 20-րդ հարկային տարվանից սկսած Հայաստանի Հանրապետության ավտո­մո­բի­լա­­­­­յին ճանապարհներից օգտվելու համար՝ ճանապարհային հարկից ազատման արտո­նու­թյան կիրառության համար հիմք են ընդունվում տրանս­պոր­տա­յին միջոցի… Read more »

Զբոսաշրջիկների ամենասիրելի քաղաք է ճանաչվել Բանգոկը

Բանգկոկը 2016 թվականին զբոսաշրջիկների ամենասիրելի քաղաքն է եղել, հայտնում է Lenta –ն՝ վկայակոչելով MasterCard–ի մամուլի ծառայությունը։ Ֆինանսական ընկերության փորձագետները վերլուծել են անցյալ տարի աշխարհի 132 խոշոր քաղաքներ այցելությունների տվյալները։ Արդյունքում պարզվել է, որ այդ շրջանում գիշերակացով Թաիլանդի մայրաքաղաք է այցելել 19.41 մլն ճանապարհորդ։ Երկրորդ տեղում Լոնդոնն է՝ 19.06 մլն այցելուով։ Փարիզը եզրափակում է լավագույն եռյակը։ Ֆրանսիայի մայրաքաղաքի… Read more »