Daily Archives: Երեքշաբթի, Սեպտեմբեր 26, 2017

Բացահայտվել են առանձին բուժաշխատողների կողմից գումարի դիմաց առողջական վիճակի վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ տրամադրելու դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են բժշկական հաստատությունների առանձին աշխատողների կողմից գումարի դիմաց առողջական վիճակի վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ տրամադրելու դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Հայտնում են Քննչական կոմիտեից: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում օգոստոսի 2-ին վարույթ է ընդունվել խարդախությամբ գումար… Read more »

Մանկապարտեզի տնօրենն աշխատանքից ազատվել է խախտումներ կատարելու համար

Երևանի քաղաքապետարանն այսօր պարզաբանում է տարածել 157-րդ մանկապարտեզի տնօրենին աշխատանքից ազատելու պատճառների վերաբերյալ. «Երևանի հ.157 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Զարա Ադիյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններն ու անհարկի շահարկումները բացառելու նպատակով տեղեկացնում ենք, որ սույն որոշման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով ստացված ահազանգն առ այն, որ վերոնշյալ մանկապարտեզի տնօրենը… Read more »

Շիրակի մարզի ՀԿ-ների վերնայված կանոնադրությունները գրանցվում են պետռեգիստրում

Շիրակի մարզում գործող «Բացահայտենք մեր երկիրը» երիտասարդական ՀԿ-ի կանոնադրությունը վերանայվել և գրանցվել է իրավաբանակն անձանց պետական ռեգիստրում․ «Մեր կանոնադրության վերանայման հարցերում մեզ մեծապես օգնեց իրավաբան Վիկտորիա Եղոյանը»,- նշեց ՀԿ ներկայացուցիչ Սիմոն Դարբինյանը։ Նշենք, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ընդունումից հետո գրեթե բոլոր ՀԿ-ները պետք է իրենց կանոնադրությունը վերանայեն և համապատասխանեցնեն օրենքի պահանջներին: Ինչպես Սիմոն Դարբինյանին,… Read more »

Նոր փաթեթներ մարզերի բնակիչների համար

Beeline-ը հայտարարում է մարզերի բնակիչների համար մշակված «2Mix» և «2Mix+» կանխավճարային ծառայությունների փաթեթների գործարկման մասին, որոնք թույլ են տալիս միաժամանակ օգտվել ֆիքսված և բջջային ինտերնետ կապերից: Ֆիքսված ինտերնետն այդ փաթեթների շրջանակում տրամադրվում է նոր սերնդի անլար ցանցի միջոցով, որը թույլ է տալիս առավել որակյալ և կայուն ինտերնետ կապ ապահովել նույնիսկ ամենահեռավոր մարզերում: Միանալով «2Mix» կամ… Read more »

Դասադուլ դպրոցում․ բարձրացված խնդիրների լուծումն անորոշ է

Մեզ կոնկրետ քայլեր են պետք, թղթերին ու կնիքներին էլ չենք հավատում. այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց գործադուլ հայտարարած Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնաական դպրոցի «Հայոց լեզվի և գրականություն» առարկայի ուսուցչուհի Տաթևիկ Սարգսյանը: Նշենք, որ երեկ հայտարարություն էր տարածվել, որ այսօրվանից դպրոցը անժամկետ դասադուլ է հայտարարելու։ Տաթևիկ Սարգսյանի խոսքով՝ դեռ 2007 թվականին… Read more »

Նոր ծառայություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար

Ուրախ ենք ներկայացնել նոր՝ «Վերալիցքավորման հիշեցում» ծառայությունը, որի շնորհիվ Դուք կտեղեկանաք կանխավճարային քարտի հաշվեկշռին 100 դրամից պակաս գումար մնալու մասին և հնարավորություն կստանաք ժամանակին վերալիցքավորել հաշվեկշիռը՝ վերահսկելով հաղորդակցության ծախսերը: Այսպիսով, ամեն անգամ, երբ կատարում եք զանգ, որի արդյունքում հաշվեկշիռը 100 դրամից նվազում է, Դուք ստանում եք տեղեկացնող SMS հաղորդագրություն: Ծառայությունը հասանելի է «Viva», «ԵՍ», «Բարբառ» և արխիվացված «Ալո մենք» սակագնային պլանների… Read more »

«Պատժի անխուսափելիություն». ոստիկանության թեմատիկ անդրադարձը Վերնիսաժի դեպքով կալանավովածին

Ոստիկանության ծառայության հիմնական ուղղություններից մեկը հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելն ու արդարադատության առաջ կանգնեցնելն է։ Այս ուղղությամբ ամենօրյա աշխատանք են տանում ոստիկանության գրեթե բոլոր ծառայությունները՝ նաև հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, որն իր հայտարարություններով պարբերաբար դիմում է քաղաքացիներին այս կամ այն հանցագործության համար հետախուզվող անձի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար։ Թեև չենք բարձրաձայնել, բայց… Read more »

Սյունիքի բնակիչը կալանավորվել է 3 անձի դանակահարության մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել՝ սեպտեմբերի 21-ին Սյունիքում տեղի ունեցած 3 անձի դանակահարության համար: 2017թ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 00:05-ին կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ՝ երկուսը ծնված 1975թ. և մեկը՝ 1971թ.: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք ծանր մարմնական վնասվածքներն ստացել են… Read more »

Պլանային ջրանջատում Շենգավիթում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 127, 127/13, 127/28, 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը. Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net

Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով  ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում խոցելի խմբերի՝ մասնավորապես հաշմանդամություն և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը: Հանդիպմանը քննարկվել է նաև  ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների կիրառման ապահովումը Հայաստանում: Այնուհետև նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում… Read more »

Վահան Մարտիրոսյանը ամփոփել է իր պաշտոնավարման մեկ տարին

Նախարարը ամփոփել է իր մեկ տարվա պաշտոնավարման արդյունքները ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց իր պաշտոնավարման մեկ տարվա գործունեության արդյունքները, նախարարության գործունեության ոլորտներում իրականացված  ծրագրերը, ձեռքբերումներն ու հետագա անելիքները: Ճանապարհաշինություն Այս ոլորտում նախարարը ներկայացրեց առանցքային մի քանի ծրագրեր, որոնք իրականացվել են վերջին տարում կամ ներկայում… Read more »