Daily Archives: Կիրակի, Սեպտեմբեր 24, 2017

Վերնաշապիկի գույնի պատճառով երեխաներին դպրոցից տուն են ուղարկում. Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ տիկին Սայադյան Խնդրում եմ զգուշացրեք ձեր մարզի տնօրեններին, որ վերնաշապիկի գույնի պատճառով երեխաներին դպրոցից տուն չուղարկեն ու ծնողներին լրացուցիչ հոգսի տակ չգցեն: Օրինակ, Մեծամորի թ.1 դպրոցի տնօրենն այս աշակերտին, ում վերնաշապիկն, ասացեք խնդրեմ, բացարձակ ճերմակ չէ, տուն… Read more »

Պաշտոնը տվել է ինձ փոփոխություններ կատարելու հնարավորություն․ Լենա Նազարյան

Մասնագիտությամբ լրագրող, Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը օրենսդիր մարմին մտավ այն համոզմունքով, որ նոր պաշտոնը իրեն կտա փոփոխություններ կատարելու հնարավություն: Իր գործունեության ու նախասիրությունների մասին Իրավաբան.net-ի «Կանայք օրենսդիրում» շարքի շրջանակում զրուցել ենք Լենա Նազարյանի հետ: -Ինչու՞ որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ: -Ես հավատացած եմ, որ եթե ուզում ես փոփոխություններ, ապա պետք է ստանձնես հանձնառություն՝ այդ փոփոխությունները իրականացնելու… Read more »

Նոր օրենքը կարող է նպաստել աղբի սակագնի բարձրացմանը․մասնագետ

«Տուգանքների մեխանիզմները ավելի շուտ են ներդրվում , քան մարդկանց` այդ խախտումներից խուսափելու հնարավորություն տալու մեխանիզմները»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում այս մասին ասաց կենսաբան, «Երիտասարդ կենսաբաններ» ՀԿ նախագահ Սարգիս Աղայանը` խոսելով «Համայնքային թափոնների կառավարման մասին» օրինագծի մասին:  Նրա խոսքով՝ նախ պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի քաղաքացին աղբը չնախատեսված տեղում չթափի, իսկ հետո արդեն տուգանքներ նշանակել կարգը խախտելու… Read more »

Եղանակը՝ առաջիկա օրերին

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-26-ն առավելապես հյուսիսային շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-29-ը կնվազի 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 25-26-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ,… Read more »

Վահագնի թաղամասում գյուրզա են հայտնաբերել

Սեպտեմբերի 24-ին, ժամը 15:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահագնի թաղամասի տներից մեկում օձ են բռնել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: Իրավաբան.net

Երաշխավորվել են հավաստագրման համար վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստող կազմակերպություններին երաշխավորելու մասին: Համաձայն հրամանի՝ հրամանը վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ», «Հույս և ապագա» երեխաների… Read more »

Գերակատարվել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման ծրագիրը

Մարտ ամսից մեկնարկած մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման 2017 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները գերակատարվել են: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է եղել նորոգել ընդհանուր առմամբ 755 շենքի հարթ տանիք, որից 388-ը` հիմնովին, իսկ 367-ը՝ մասնակի: Մինչդեռ, արդեն իսկ հիմնանորոգվել է 450, իսկ մասնակի՝ 427 հարթ տանիք, ընդհանուր առմամբ՝ 877 շենքի հարթ տանիք:… Read more »

Սպասվում են մինչև 24-ժամյա ջրանջատումներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված սեպտեմբերի 25-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. 1. Ժամը 09:30-18:00  կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի՝ Ջերմուկի խճուղու, Երկրաբաններ, Վիկտոր Համբարձումյան թաղամասերի, Շինարարների փողոցի, 2. Ժամը 09:00-17:30  կդադարեցվի  Գեղարքունիքի մարզի` Սևան քաղաքի՝ ներառյալ Գոմաձոր թաղամասի, Վարսեր, Գագարինավան, Ցամաքաբերդ, Ջրառատավան համայնքների, <<Սևան>> քրեակատարողական հիմնարկի: Սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի… Read more »