Daily Archives: Ուրբաթ, Սեպտեմբեր 22, 2017

Տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման  լիցենզավորման հանձնաժողովի» նիստ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 17:00-ին ՀՀ  կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման  լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը: Այս մասին հայտնում են նախարարությունից: Իրավաբան.net

Պրակտիկա՝ լուսանկարիչների և օպերատորների համար

Իրավաբան.net լրատվական կայքը հայտարարում է  լուսանկարիչների և օպերատորների մասնագիտական պրակտիկայի անցկացման վերաբերյալ: Պրակտիկան անվճար է, այն տևելու է երեք ամիս: Այս ընթացքում մասնակիցները կհմտանան օպերատորական աշխատանքում, կլուսանկարահանեն դատական նիստեր, հարցազրույցներ, միջոցառումներ, կպատրաստեն ռեպորտաժներ և հարցումներ: Մասնակիցները նաև հնարավորություն կունենան մասնակցել Իրավաբան.net կայքի հատուկ նախագծերին: Այսպիսով` պրակտիկայի ավարտին օպերատորները` 1. կստանան մասնագիտական նոր գիտելիքներ, 2. կկարողանան… Read more »

«Վենիսաժի» մոտ սպանության գործով ձերբակալված Ռաֆիկ Խաչատրյանը մարդասպան չէ. պաշտպան

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վենիսաժի մոտ սպանության գործով ձերբակալված Ռաֆիկ Խաչատրյանը մարդասպան չէ!!! Վաղվանից սկսած , Ռաֆիկ Խաչատրյանի համաձայնությամբ հրապարակայնորեն ներկայացնելու եմ բոլոր այն փաստերը, որոնք կապացուցեն, որ Ռաֆիկ Խաչատրյանը ոչ մեկի չի սպանել ու դրա մտադրությունն էլ չի ունեցել»: Իրավաբան.net

Հետախուզվում է դանակահարության մեջ մեղադրվողը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են սեպտեմբերի 17-ին Էջմիածնում տեղի ունեցած դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ. հայտարարվել է հետախուզում: Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Էջմիածում կենցաղային հարցերի շուրջ տեղի… Read more »

Արա Բաբլոյանը ընդունել է ՀՕՖ-ի պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը` ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամ Օսկար Թաթոսիանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին եւ բարձր գնահատել ՀՕՖ-ի հայրենանվեր գործունեությունն ինչպես աղետի գոտում, այնպես էլ… Read more »

Պետք է ծախսերի մասով հաշվետու լինենք  հասարակության առաջ. Արծվիկ Մինասյան

Նախարար Արծվիկ Մինասյանը «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատակիցներին է ներկայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ տնօրենի պաշտոնում նշանակված Մերուժան Գալստյանին: Ա. Մինասյանը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գևորգ Ներսիսյանին համատեղ աշխատանքի համար և նորանշանակ տնօրենին և աշխատակիցներին ներկայացրել պետական հիմնարկի աշխատանքների նոր սկզբունքները և առաջնային լուծման ենթակա խնդիրները: Բնապահպանության նախարարը շեշտել է, որ բոլոր նախաձեռնություններում… Read more »

ԿԲ-ն սահմանել է տարադրամի փոխարժեքը

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ սեպտեմբերի 22-ի տվյալներով հաստատված տարադրամի փոխարժեքներ են. ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը 478.30, այն բարձրացել է 0.07 դրամով, եվրոյի փոխարժեքը նվազել է 0.30 դրամով՝ դառնալով՝ 574.10 դրամ, ռուբլու փոխարժեքը բարձրացել է 0.05 դրամով, այն կազմում է 8.31 դրամ է: Իրավաբան.net  

Վաճառել են 4700 և 900 ԱՄՆ դոլարի տարբեր տեսակի զենքեր

Նախորդ տարվա նոյեմբերին Նորք Մարաշում վնասազերծված  զինված խմբի վնասազերծման գործով դատական նիստի դատավարությունը շարունակվեց Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Այսօր հարցաքննվեցին վկաներ Ստեփան Չիլինգարյանն ու Հարություն Հովհաննիսյանը, հիմնական գործից անջատված մասով դատապարտվել են, սակայն ներկայումս ազատության մեջ են։ Նրանք հրաժարվեցին ցուցմունք տալ և նրանց նախաքննական ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվեց։ Ստեփան Չիլինգարյանն, ով… Read more »