Daily Archives: Հինգշաբթի, Սեպտեմբեր 21, 2017

Վաղվա Հայաստանը աշխարհին ներկայանալու է որպես արագ զարգացող երկիր. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության Նախագահն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: « Արցախի Հանրապետության նախագահ, պարո՛ն Բակո Սահակյան, Ձե՛րդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ, Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին, Արցախի… Read more »

Համար 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է բետոնե պատին

Համար 35 երթուղային տրանսպորտի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե պատին: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Վթարը տեղի է ունեցել Շերամի փողոցում, տարբեր մարմանական վնասվածքներով 10 ուղևոր տեղափոխվել է տարբեր  հիվանդանոցներ: Իրավաբան.net

Վարչապետի ուղերձը՝ Անկախության տոնի կապակցությամբ

Վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորանքը՝ Անկախության տոնի կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր ամենակարևոր պետական տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ: Անկախության 26 տարիները մեր երկրի և ժողովրդի համար լի են եղել փորձություններով, սակայն մեզ հաջողվել է ամրապնդել նորանկախ պետության հիմքերն ու առաջ շարժվել երկրի զարգացման ճանապարհով։ Զարգացման յուրաքանչյուր փուլ իր հետ բերում է նոր… Read more »

Քաղաքապետի որոշմամբ՝ վաճառվել է Երևան համայնքին պատկանող հողամասը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 3184-Ա որոշմամբ՝ Աբովյան, Փ.Բուզանդի, Եզ.Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում գտնվող հողամասը վաճառվել է <<Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության: Այս մասին տեղեկանում Երևանի քաղաքապետարանից պաշտոնական կայքից: Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 335.17քմ և 39.71քմ: Իրավաբան.net

Հռոմի Պապի շնորհավորանքը՝ Անկախության տոնի առթիվ

Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել : «Ձե՛րդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության ազգային տոնն ինձ առիթ է ընձեռում, Ձեզ ինչպես նաև Ձեր հայրենակիցներին փոխանցել խաղաղության և բարգավաճման իմ սրտանց մաղթանքները։ Թող Աստված ուղեկցի և աջակցի Ձեր ջանքերին՝ կառուցելու մշտապես ավելի համախմբված և միասնական հասարակություն՝ հույս ներշնչելով երիտասարդ սերունդներին։ Այս… Read more »

Տիգրան Մեծի շքանշանով է պարգևատրվել Արկադի Ղուկասյանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը  Անկախության տոնի առթիվ Տիգրան Մեծի շքանշանով պարգևատրել է պետական-քաղաքական երկարամյա անխոնջ և հայրենանվեր գործունեության համար Արկադի Արշավիրի Ղուկասյանը: Իրավաբան.net

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով են պարգևատրվել մշակույթի գործիչները

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյաննը  Անկախության տոնի առթիվ, երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա նվիրումի, ինչպես նաև հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրել դուդուկահար Ջիվան Արամայիսի Գասպարյանին, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Հարությունի Չեքիջյանին, մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար Անելկա Գրիգորի Գրիգորյանին, ստեղծագործող… Read more »

Սիրուշոն՝ ՀՀ վաստակավոր արտիստ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ սարսյանը վաստակավոր արտիստի կոչում է շնորհել  երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգչուհի Սիրանուշ Հրաչյայի Հարությունյանին (Սիրուշո) : Իրավաբան.net

Սերժ Սարգսյանը վաստակավոր բժշկի կոչում է շնորհել

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Անկախության տոնի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած վաստակի համար վաստակավոր բժշկի պատվավոր կոչում է շնորհել «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի բաժանմունքի վարիչ Արմենուհի Անանիայի Բադալյանին: Իրավաբան.net

«Օլիմպոս» կրթահամալիր-ավագ դպրոցի տնօրենը՝ վաստակավոր մանկավարժ

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում շնորհեց մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Երևանի «Օլիմպոս» կրթահամալիրավագ դպրոցի տնօրեն Վահրամ Վարդգեսի Գրիգորյանին: Իրավաբան.net