Daily Archives: Չորեքշաբթի, Սեպտեմբեր 20, 2017

Նոր փոխնախարարներ են նշանակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

Քիչ առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումներով փոխնախարարներ են նշանակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Համաձայն որոշումների՝ Սմբատ Սաիյանը և Թադևոս Ավետիսյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ: Իրավաբան.net  

Կադրային փոփոխություն՝ բնապահպանության նախարարությունում

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը որոշումներ է ընդունել, որոնց համաձայն՝ Գևորգ Ներսիսյանը ազատվել է բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից: Այս պաշտոնում նշանակվել է Մերուժան Գալստյանը:  

Երևանի 107 միջնակարգ դպրոցը նոր տնօրեն ունի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 3136-Ա որոշմամբ՝ Երևանի  հ.107 միջնակարգ դպրոցի տնօրեն է նշանակվել Աննա Աբելյանը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից: Նոր տնօրենի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով: Իրավաբան.net

Լոռու մարզում գործող «Մենք» ՀԿ կանոնադրությունը ևս վերանայվել և գրանցվել է պետռեգիստրում

Լոռու մարզում գործող ևս մեկ հասարակական կազմակերպությունն իր նոր կանոնադրությունը գրանցել է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: Լոռու մարզի «Մենք» երիտասարդական ՀԿ ներկայացուցիչ Թաթուլ Ղազարյանը նշում է, որ էական խնդիրներ չեն եղել պետռեգիստրում գրանցվելու ընթացքում․ «Մի քանի տեխնիկական հարցեր կային, շտկումներ արեցինք»։ Թաթուլ Ղազարյանի խոսքով, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան Արթուր Սուքիասյանի իրավական խորհրդատվության ևօգնության շնորհիվ… Read more »

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը` «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Իրավաբան.net

ԿԳՆ «Ոսկե հուշամեդալ» Վերներ Բլումեին

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը հյուրընկալել է Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգսի անվան վարժարանի նախկին փոխտնօրեն Վերներ Բլումեին, որը համագործակցելով Գյումրիի Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի անվան դպրոցների հետ`   իրականացրել է բարեգործական մի շարք ծրագրեր: Մասնավորապես նա համակարգել է Գյումրիի դպրոցներին օժանդակություն ցուցաբերելու, դասասենյակներ կահավորելու, վերանորոգման աշխատանքները ֆինանսավորելու, ուսուցիչների և… Read more »

Նախարար Արտեմ Ասատրյանը աշխատանքային այցով կմեկնի Լիսաբոն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 21-22-ին կմասնակցի Լիսաբոնում կայանալիք «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց համար. երկարակեցության ներուժի իրացումը» խորագրով նախարարական համաժողովին: Համաժողովն անցկացվում է Ծերացման հիմնահարցերի մադրիդյան միջազգային գործողությունների պլանի երրորդ վերանայման նպատակով, որը հաստատվել է 2002 թվականին և ընդունվել ՄԱԿ-ի Եվրոպայի Տնտեսական Հանձնաժողովի բոլոր անդամ պետությունների, այդ թվում Հայաստանի Հանրապետության… Read more »

Սոցփաթեթի շահառուները կսպասարկվեն ID քարտերով

Ինչպես բազմաթիվ անգամ տարբեր լրատվամիջոցներով տեղեկացվել է, հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները հնարավորություն կունենան անհրաժեշտ բժշկական ծառայություններն առանց հերթագրումների և խոչընդոտների ստանալու ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված բժշկական հաստատությունների ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպությունում։ Այդպիսով շահառուն ինքը կորոշի, թե իր գումարն ուր փոխանցվի։ Միաժամանակ կուժեղացվի ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունը, կմեծանա դրանց ծախսման արդյունավետությունը։ Նոր մեխանիզմով բժշկական… Read more »

Որոշում` փաստաբան Ռուստամ Բադասյանի իրավունքների խախտման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու մասին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով), ընդլայնված կազմով, մասնակցությամբ Հանձնաժողովի համակարգող Կարեն Մեժլումյանի, Հանձնաժողովի անդամներ` Լիանա Բալյանի, Արսեն Մկրտչյանի, Արագ արձագանքման հանձնախմբի համակարգող` Գևորգ Մկրտչյանի, փաստաբան Ռուստամ Բադասյանի, ուսումնասիրելով Գևորգ Մկրտչյանի կողմից 01.09.2017թ. կազմած արձանագրությունը, լսելով Գևորգ Մկրտչյանի և Ռուստամ Բադասյանի բացատրությունը, պարզեց հետևյալը. ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախմբի համակարգող Գևորգ Մկրտչյանի կազմած… Read more »

Քաղաքացին ահազանգել էր պետգնման ընթացակարգում խնդրի մասին

Հուլիսի 14-ին bizprotect.am կայքի միջոցով ստացվել է ահազանգ պաշտպանության նախարարության կողմից գնման գործընթացում կոռուպցիոն ռիսկի վերաբերյալ։ Մասնավորապես քաղաքացին գրել էր․ «Պաշտպանության նախարարության կողմից ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԱՊՁԲ-7/67 ծածկագրով հայտարարված մրցույթում անձեռոցիկի գնման համար որպես մասնագիտական փորձառություն է նշվել անձեռոցիկի, թղթյա սրբիչի, բաշխիչ /դիսպենսեր/ թղթյա սրբիչի մատակարարումը, մինչդեռ այն տնտեսական ապրանք է և նմանատիպ ապրանքի մատակարարման պայմանագիր պարտավոր էին… Read more »