Daily Archives: Երկուշաբթի, Սեպտեմբեր 18, 2017

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում վթար է տեղի ունեցել. փորձել են ապօրինի կերպով ծառ հատել

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում այսօր՝ սեպտեմբերի 18-ի, վթար է տեղի ունեցել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին Դիլիջանի ոստիկանության բաժնից: Նախնական տվյալներով՝ նրանք փորձել են ապօրինի կերպով ծառ հատել: Հիշեցնենք, որ երեկ Հաղարծին գյուղի բնակիչները փակել էին Երևան-Իջևան ճանապարհը: Գյուղացիների բողոքի ակցիան կապված էր կառավարության ընդունած որոշման հետ, որով հանձնարարվել է ոստիկանությանը շուրջօրյա վերահսկողություն սահմնել… Read more »

Նախագահը մեկնել է ԱՄՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության Նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Այցի ընթացքում Նախագահ Սարգսյանը նաև հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նյու Յորքում նախատեսված են Հանրապետության Նախագահի այլ երկկողմ հանդիպումներ:Այս մասին տեղեկացնում է ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ… Read more »

Կաշառքի գործով անցնող փաստաբանը առողջական լուրջ խնդիրներ ունի. պաշտպան

Փաստաբան Գայանե Գալոյանը դեռ գնտվում է հիվանդանոցում, նա իր առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Մնացական Ղազարյանը: Նրա խոսքով՝ նա հոսպիտալացվել է շաքարախտի պատճառով: Նա ունի նաև այլ առողջական խնդիրներ, որոնց պատճառով դեռ կմնա հիվանդանոցում: Հիշեցնենք, որ փաստաբան Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրված ՀՔԾ վարույթում քննվող մի քրեական գործի… Read more »

«Սև ցուցակների» միջոցով Բաքուն փորձում է սահմանափակել ԼՂՀ այցելությունները. Ռուբեն Մելիքյան

«Սև ցուցակների» եւ քրեական հետապնդումների միջոցով Բաքուն փորձում է սահմանափակել Լեռնային Ղարաբաղ այցելությունները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը: «Իմ ադրբեջանցի գործընկերը հայտարարում է, որ Ռամիլ Սաֆարովը, բոլորս գիտենք՝ ով է նա,  պետք է օրինակ ծառայ»,-Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ սրանով Ադրբեջանը սրանով անցնում է հայատյացության «կարմիր… Read more »

Պաշտպանության նախարարը նոր նախաձեռնությամբ հանդես կգա

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջիկայում հանդես կգա նոր նախաձեռնությամբ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի քննարկմանը կներկայացվի նոր նախագիծ, որով կառաջարկվի անձնական տվյալների հատվածում ներառել նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության պաշտոնական էջից: Իրավաբան.net

Ի՞նչ արժեն դասագրքերն ու ու՞մ են անվճար տրամադրվում

Հանրակրթական դպրոցների դասագրքերի շրջանառումը հիմնադրամի համակարգում ընդգրկված յուրաքանչյուր հաստատությունում գոյանում են դասագրքերի վերարտադրության պահուստային միջոցներ, որոնք սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների կամ հովանավորների) կողմից դասագրքերի օգտագործման դիմաց կատարված գումարային ներդրումների շնորհիվ կուտակված դրամական միջոցներն են: Առաջինից չորրորդ դասարանցիների դասագրքերն անվճար են: Սոցիալապաես անապահովներին դասագրքերի տրամադրումն անվճար է: Դասագրքերի գումարներ Սահմանվել է, որ 2017-2018 ուսումնական տարում հանրակրթական… Read more »

Արբանյակային տեխնոլոգիաների կիրառումը խոստանում է հիդրոօդերևութաբանական սպասարկումն առավել հուսալի դարձնել

Սեպտեմբերի 18-ին Երևանում մեկնարկեց «Արբանյակային տվյալների կիրառությունը երկրի մակերևույթի հետազոտման համար» Արևելյան Եվրոպայի երկրների եռօրյա աշխատաժողովը՝ «Տաք ալիքներ, երաշտային աղետներ և հրդեհների մոնիտորինգ» թեմայով, հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը: ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հրավերով Արևելյան Եվրոպայի երկրների աշխատանքային խումբը քննարկում-հանդիպում է անցկացնելու՝ առաջնային նպատակ ունենալով աջակցել… Read more »

Հայ փրկարարները մեկնեցին Մոլդովա՝ մասնակցելու դաշտային վարժանքի

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԻՆ 26 աշխատակցից կազմված թիմը «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (PPRD East II) ծրագրի շրջանակներում մեկնեց Մոլդովայի Հանրապետություն՝ մասնակցելու «ԵՄ MOLDEX-2017» խորագրով լայնամասշտաբ դաշտային վարժանքին,հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես քաղաքային որոնողափրկարարական, այնպես էլ՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային… Read more »

Ավտոկայանատեղիում հայտնաբերվել է օձ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 10:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 24/5 շենքի ավտոկայանատեղիում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխվել է անվտանգ տարածք: Իրավաբան.net

Առանց մաքսատուրքի ներմուծվող ապրանքները և դրանց քանակը

ՀՀ Կառավարության 29.03.2001թ. թիվ 251 որոշմամբ հաստատվել են ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների` բացառությամբ օդային տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների, առանձին տեսակների բնաիրային չափերը: Իրավաբան.net

Ամեն ինչ տանում է ռուսերենը պետական լեզու դարձնելուն. Աշոտ Բլեյան

Ուսուցման ձևի մեջ է խնդիրը, ոչ թե առարկայի ստատուսի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց ՀՀ լուսավության նախարարի նախկին պաշտոնակատար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նրա խոսքով՝ մարդը ինքը պետք է որոշի այս կամ այն լեզվի կարևորությունը իր համար, և այդ ընտրությունը չպետք է պարտադրվի: «Ամիսներ առաջ Կրթության և գիտության նախարարությունը… Read more »