Daily Archives: Կիրակի, Սեպտեմբեր 17, 2017

Ո՞վ կարող է ՀՀ-ում դառնալ դատավոր

Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվում են որակավորման ստուգումներ: Որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 22-ից 60 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ստացել են բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով,… Read more »

Անտառապետը տուգանվեց՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար

Ամբաստանյալ Սպարտակ Մացակի Կռոյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքի չարաշահում) նախատեսված արարքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Այս մասին տեղեկանում ենք  Datalex դատական տեղեկատվական համակարգից: Հիշեցնենք, որ նախաքննության տվյալներով, անտառպետության 7-րդ պահաբաժնի «Ռուդնիկ» կոչվող տեղամասում  անտառապետը նկատել է, որ… Read more »

10-15 տարի ազատազրկում՝ բուսական կամ կենդանական աշխարհը դիտավորությամբ ոչնչացնելու համար

Քրեական օրենսգրքի խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների 394-րդ հոդվածի համաձայն բուսական կամ կենդանական աշխարհը դիտավորությամբ զանգվածաբար ոչնչացնելը, մթնոլորտը, հողերը կամ ջրային պաշարները թունավորելը, ինչպես նաեւ էկոլոգիական աղետ առաջացրած այլ արարքներ կատարելը՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով: Իրավաբան.net

Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Գարո Փայլանին

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փալյանին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում ուշադրությամբ հետևում են Գարո Փալյանի գործունեությանը, ու կարևորեց նրա մասնակցությունը համահայկական խորհրդաժողովին։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ։ Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն առնչվող հարցեր:  … Read more »

Հաղարծին գյուղի բնակիչները փակել են Երևան-Իջևան ավտոճանապարհը. նրանք պահանջում են վարչապետին

Հաղարծին գյուղի բնակիչները փակել են Երևան-Իջևան ճանապարհը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Գյուղացիների բողոքի ակցիան կապված է կառավարության ընդունած որոշման հետ, որով հանձնարարվել է ոստիկանությանը շուրջօրյա վերահսկողություն սահմնել անտառածածկ տարածքում, որպեսզի գյուղացիները անտառից վառելափայտ չտեղափոխեն: «Նրանք պահանջում են, որպեսզի Կարեն Կարապետյանը գա ու կարգավորի այս հարցը, թե… Read more »

ՄԻՊ-ը այցելել է հացադուլ հայտարարած Հայկ Կյուրեղյանին

Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 14-ին հերթական՝ չհայտարարված այցն են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:  Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն ի թիվս ազատությունից զրկված այլ անձանց հանդիպել և առանձնազրույց են ունեցել նաև հացադուլ հայտարարած Հայկ Կյուրեղյանի հետ: Այցի արդյունքների, այդ թվում՝ Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակի առնչությամբ արդեն իսկ գրություն… Read more »

ՊՆ զորամասից 1,5 միլիոնի վառելիքի յուրացման գործով մեղադրյալը ազատ է արձակվել

ՀՀ ՊՆ N զորամասերի ավտոծառայության պետ Արթուր Շամիրյանը ազատ է թողնվել չհեռանալու մասին ստորագրությամբ: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից: Նշենք, որ նրան  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ  N զորամասի ավտոծառայության պետի պարտականությունները կատարող, նյութական պատասխանատու պաշտոնատար անձ, 2017 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ՀՀ ՊՆ… Read more »

Նախագահը աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան՝ ներկա գտնվելու երեկոյան մայրաքաղաք Աշգաբատում կայանալիք Ասիական հինգերորդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը: Մինչ այդ, Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Նախագահ Բերդիմուհամեդովը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը` հրավերն ընդունելու և Աշգաբատ ժամանելու համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բարձր մակարդակով կազմակերպված… Read more »

4 ոստիկան մեղավոր են ճանաչվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման համար

Պաշտոնեական դիրքի չարաշահման համար 4 ոստիկան մեղավոր են ճանաչվել: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից: Անուշավան Վանիկի Բադոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 1 /մեկ/ տարի ժամկետով: Պարույր Անդրանիկի Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 6 /վեց/ ամիս ժամկետով:… Read more »

Վերջին քսան տարիների միակ լավ ծրագիրն է. Անահիտ Բախշյան

Եթե որևէ ծնող դեմ լինի այս նախագծին, ապա այդ մարդիկ իրենց ինքնությունը կորցրած մարդիկ են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու անդամ, մանկավարժ Անահիտ Բախշյանը՝ խոսելով դպրոցներում ներդրվող նոր «Ազգային երգ ու պար» առարկայի մասին: Նրա խոսքով՝ այս ծրագիրը վերջին 20 տարիների Կրթության և գիտության նախարարության լավագույն որոշումն էր: «Շատ… Read more »

Աշխատանք նոտարական գրասենյակում

Երևանում գործող նոտարական գրասենյակին անհրաժեշտ է նոտարի օգնական: Պարտադիր պայմաններ 1 Իրավաբանի կրթություն (ԵՊՀ) 2 Համակարգչի գերազանց իմացություն 3 Հայերեն լեզվի գերազանց իմացություն 4 Բնակության վայրը քաղաք Երևան 5 Աշխատանքային փորձը ցանկալի է: Տեղեկությունների համար զանգահարել +374 43 555 772 Իրավաբան.net