Daily Archives: Շաբաթ, Սեպտեմբեր 16, 2017

Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր աշխատանքի ընդունման ժամանակ

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընդունման ժամանակ պահանջվող փաստաթղթերի ցանկը, ըստ որի. Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել հետևյալ փաստաթղթերը. անձը հաստատող փաստաթուղթ. սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք. կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական, եթե… Read more »

Հրդեհ՝ երևանյան սրճարաններից մեկի ծխատարում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 18:27-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան 27 հասցեում գտնվող «Triumph» սրճարանի ծխատարում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է ծխատարի նստվածքը. տուժածներ չկան: Իրավաբան.net

Քննչական կոմիտեն նոր վարչական շենք ունի Մարտունիում

Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժինն այսուհետ կգործի Մարտունի քաղաքի Գ,Նդժեհ 3 հասցեում։ Նոր վարչական շենքի բացումը տեղի է ունեցել այսօր, որին մասնակցել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։ Այս մասին տեղեկանում ենք  ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի հայտարարությունից: Շենքն ամբողջությամբ վերանորոգվել է եւ ստեղծվել աշխատանքային անհրաժեշտ պայմաններ, նախատեսվել առանձին հարցաքննությունների սենյակ… Read more »

Այսօրվա շաբաթօրյակի ընթացքում աղբավայր է տեղափոխվել շուրջ 340 տոննա աղբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ սեպտեմբերի 16-ը հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերությունների աշխատակիցներ, ընդհանուր առմամբ՝ 14.900 անձ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Անկախության տոնին ընդառաջ հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվել… Read more »