Daily Archives: Ուրբաթ, Սեպտեմբեր 15, 2017

Վանաձորում բիզնեսի ներկայացուցիչները բարձրաձայնեցին ազատ տնտեսական մրցակցության ոլորտի խնդիրների մասին

Եթե կա խնդիր, որը խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը, ապա հնարավոր է ահազանգել դրա մասին bizpashtpan.am կայքում: Այնուհետև մասնագետները ուսումնասիրում են հայտը և արագ արձագանքում դրան: Կայքը հնարավորություն է տալիս խնդրի մասին տեղեկացնելու նաև անանուն: Կայքի ստեղծողները միջազգային ստանդարտներն ու փորձը հաշվի առնելով հոգացել են, որպեսզի որևէ մեկը (այդ թվում նաև իրավապահները) չկարողանան հայտնաբերել ահազանգի հեղինակին:… Read more »

Նախարար Լ. Մկրտչյանն ընդունել է Մ. Շվիդկոյին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, ով Երևանում է գտնվում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր: Հյուրի խնդրանքով  ԿԳ նախարարը ներկայացրել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Այս համատեքստում … Read more »

«Արազա» ՀԿ-ի կանոնադրությունը վերանայվել և գրանցվել է պետռեգիստրում

Երևանում գործող ևս մեկ հասարակական կազմակերպությունն իր նոր կանոնադրությունը գրանցեց իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան Արմինե Չախալյանի օգնությամբ «Արազա» բարեգործական ՀԿ-ի կանոնադրությունը վերանայվել է, այնուհետև  այն գրանցվել է իրավաբանական անձանց պետռեգիստրում: Նշենք, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ընդունումից հետո գրեթե բոլոր ՀԿ-ները պետք է իրենց կանոնադրությունը վերանայեն և համապատասխանեցնեն օրենքի… Read more »

6 երիտասարդի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կտրվի

Ղեկավարվելով «Զինապարտության մասին  Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` 1) Ալեն Ներսեսի Շադունցին (ծնվ.` 1993 թվականի փետրվարի 27-ին, Սյունիքի մարզ, Տեղ գյուղ, փող. 33, տուն 3, Օքսֆորդի համալսարան, ասպիրանտուրա)` մինչև 2022 թվականի ամառային զորակոչը. 2) Կարեն Տիգրանի… Read more »

Վանաձորյան ՀԿ-ների համար դասընթաց կազմակերպվեց՝ նոր օրենսդրության վերաբերյալ

Հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործունեությունը վերահսկող լիազոր մարմինը այսուհետև ոչ թե արդարադատության նախարարությունն է, այլ պետական եկամուտների կոմիտեն: Օրենսդրության փոփոխության արդյունքում մի շարք լիազորություններ են ընձեռվել ՀԿ-ներին, ինչպեսև նոր պարտականություններ են առաջացել նրանց համար: Այսօր Վանաձորում  հերթական դասընթացն անցկացվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ: Դասընթացը կազմակերպվել էր  Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:… Read more »

Կադրային փոփոխություններ ոստիկանությունում

Ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի սեպտեմբերի 13-ի հրամանով պաշտոնանկ է արվել Կոտայքի մարզային վարչության պետ Լաերտ Գրիգորյանը, որի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Արագածոտնի բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը։ Պաշտոնից ազատվել է նաև ոստիկանության Աբովյանի բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանը։ Նրա տեղն այս պաշտոնում նշանակվել է քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակից Արսեն Արզումանյանը։ Պաշտոնից ազատվել է նաև… Read more »

Նախագահը ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին: Հանրապետության Նախագահը հոբելյանի կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է համալսարանի ղեկավարությանը, դասախոսներին, ուսանողներին և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, գիտու¬թյան և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է պետական… Read more »

«Եվրոպան Հայաստանում» ցուցահանդես՝ Հայաստանում՝ ԵՄ ընկերությունների համար

ԵՄ-ն՝ առևտրի ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը, մշտապես կարևորում է անդամ երկրների և Հայաստանի միջև արդյունավետ առևտրային համագործակցություն: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող փոքր երկիր է, այն տալիս է լայն հնարավորություններ: Հայաստանը ընգրկված է  Եվրոպական միության

Վարչապետը ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) ներկայացնող, ինչպես նաև այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին է ներկայացվել լավագույն ՏՏ ստարտափի մրցանակի նախաձեռնությունը։ Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է այս բնագավառում ակտիվ ներգրավվածություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներին հնարավորինս սեղմ ժամկետներում հանդես գալ… Read more »

ԵՊՀ դասախոսների աշխատավարձերը չեն կրճատվել

Երևանի պետական համալսարանի դասախոսների աշխատավարձերը չեն կրճատվել ու չեն կրճատվի։ Այս մասին այսօր՝  սեպտեմբերի 15-ին,  Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը՝ Կարեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ոչ միայն չեն կրճատվել, այլ նաև նրանք ամեն ինչ անում են դասախոսների աշխատավարձերը բարձրացնելու համար․ «Մամուլում շրջանառվող լուրերը սխալ են, ուսանողների թվի նվազումը չի… Read more »

Լևոն Մկրտչյանը մասնակցել է «Աշխարհի մեծ դաս» միջոցառմանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հերացի ավագ դպրոցում ներկա է գտնվել «Աշխարհի մեծ դաս» միջոցառմանը՝ նվիրված ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված նպատակներին: Նախարարը հանդես է եկել դասախոսությամբ, պատասխանել դպրոցականների հարցերին: Բաց դասին ներկա են եղել նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ… Read more »