Daily Archives: Չորեքշաբթի, Սեպտեմբեր 13, 2017

Պատանդառուին վնասազերծելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ սույն թվականի օգոստոսի 29-ին «Վիքենդ» բիլիարդի սրահում քաղաքացու պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի վնասազերծման նպատակով իրավապահ մարմինների գործողությունների հետևանքով վերջինիս մահվան դեպքով քրեական գործ հարուցելու և դրա շրջանակում իրավապահ մարմինների գործողություններին… Read more »

ԵՊՀ-ին կտրվի լիցենզիա՝ թմրամիջոցներ ներմուծելու համար

Կառավարության սեպտեմբերի 14-ի օրակարգում է որոշան նախագիծ, որի համաձայն «Երեւանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին կտրվի լիցենզիա՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ներմուծման համար: Լիցենզիան կտրվի երեք տարի գործողության ժամկետով: Իրավաբան.net

Զինվորը գողացել էր 1 տուփ թթվասեր, 2 հատ հաց…

Փաստաբան Արթուր Ալիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր՝  Տիգրան Սահակյան, կազմից՝ Ալեքսանդր Ազարյան, ԱնդրանիկՄնացականյան), մերժեց մեղադրողի վերաքննիչ բողոքը և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով մեղադրվող իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածը թողեց անփոփոխ: Մեղադրողը պահանջում էր 4 տարի ազատազրկում՝ առանց ՀՀ… Read more »

Պետբյուջեից գումար կտրամադրվի՝ դպրոցի հիմնանորոգման համար

Աս շաբաթվա կառավարության նիստի օրակարգաին հարցերից մեկը վերաբերում է այն բանին, որ  պետբյուջեից  կտարամադրի 89,9 միլիոն դրամ՝ Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքների համար: Դպրոցական համալիրը բաղկացած է թվով 2 եռահարկ մասնաշենքերից, որոնք գտնվում են հիմնանորոգման փուլում: Նշենք, որ անցած տարի դպրոցի վերանորոգման համար հատկացվել էր ևս 372,3 միլիոն դրամ: Իրավաբան.net

Կառավարությունը 4 հա հողատարածք կտրամադրի Հա առաքելական եկեղեցուն

Սեպտեմբերի 14-ի կառավարության նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է Արմավիրի մարզի Էջմիածնում գտնվող 4 հա  հողամասն անհատույց սեփականության իրավունքով Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու տրամադրելուն: Այս որոշման հիմնավորման նախագիծն այստեղ՝ որոշման նախագիծ հավելված հավելված տեղեկանք-հիմնավորում ամփոփաթերթ Իրավաբան.net

Մինչև 12 ժամ ջուր չի լինի Երևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 14-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Ռ. Մելիքյան փող. 2ա, 2/2, 2/3 շենքերի, Սեբաստիայի փող. 24, 24/1, 24/2, 26, 26/1, 28, 30, 30ա, 30բ, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 շենքերի, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6  շենքերի, Տիչինայի փողոցի և 3-րդ… Read more »

Հանրային քննարկումների ապահովման պատասխանատու փորձագետի մրցույթ

Կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի հիմնական նպատակներից է առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը: Հարկ է նշել, որ Հիմնադրամի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության… Read more »

16-ամյա պատանին ձերբակալվել է՝ համադասարանցուն դանակահարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում դպրոցականին դանակահարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է համադասարանցին։ Սեպտեմբերի 12-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի պատանի։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղան վնասվածքն ստացել է սեպտեմբերի… Read more »

ՀՀ գլխավոր դատախազը ելույթ է ունեցել Դատախազների միջազգային ասոցիացիայի 22-րդ համաժողովին

Պեկինում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի 22-րդ տարեկան համաժողովին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդես է եկել կիբերհանցագործությունների դեմ պայքարի և այդ համատեքստում թվային ապացույցների օգտագործման ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ ելույթով: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է կիբերհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը միտված միջազգային իրավական օգնության Հայաստանի իրավապայմանագրային դաշտը: Նշելով, որ ընթացող համաժողովը կնպաստի դատախազների միջազգային… Read more »