Daily Archives: Երեքշաբթի, Սեպտեմբեր 12, 2017

Գավառում գործող 2 ՀԿ ստացել է պետռեգիստրում կանոնադրությունը գրանցելու վերաբերյալ վկայական

Գեղարքունիքի մարզում գործող հասարակական կազմակերպությունները նույնպես ակտիվորեն սկսել են աշխատանքներ տանել իրենց կանոնադրությունները օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու գործընթացը։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի  իրավաբան Լիանա Մակվեցյանը անվճար իրավաբանական խորհրդատվություն և օգնություն է մատուցում բոլոր ՀԿ ներկայացուցիչներին՝ կանոնադրությունը վերանայելու և իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցելու հարցում։ Անվճար իրավաբանական խորհրդատվության և օգնության համար դիմում են Գավառ, Մարտունի, Սևան, Ճամբարակ,… Read more »

Սահմանապահ համայնքներն ուշադրության կենտրոնում են

Մեկնարկել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված ժամանակացույցով սահմանամերձ համայնքների բնակչությանը խորհրդատվություն և բուժօգնություն ցուցաբերելու ծրագիրը։ Առաջինը Գեղարքունիքի մարզի Կրասնոսելսկի տարածաշրջանի սահմանապահ համայնքներ են այցելել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի առաջատար մասնագետները,հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության կայքը-էջը: Համայնքների, մարզպետարանի և առողջապահության նախարարության կողմից համակարգված աշխատանքների արդյունքում մի քանի տասնյակ բնակիչներ հնարավորություն ունեցան իրենց իսկ բնակավայրերում… Read more »

Փաստաբանը հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին

Փաստաբան, ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետի տեղակալ Արմեն Նադիրյանը հայտարարել էր, որ դադարեցնում է իր փաստաբանի գործունեությունը, սակայն Փաստաբանների պալատ դիմում չի ներկայացրել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զևույցում հայտնեց ՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Նադիրյանը այս մասին հայտարարել էր կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հերթական նիստի ժամանակ: Բացի սույն քրեական գործից Նադիրյանը պաշտպանում էր… Read more »

Սեպտեմբերի 18-ը ոչ աշխատանքային օր է

Սեպտեմբերի 18-ն աշխատանքային օր չի լինի: Կառավարության որոշումը կապված է Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինի Խաչվերացի տոնակատարության հետ, որին հաջորդող երկուշաբթի օրը որպես մեռելոց է համարվում: 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը: Իրավաբան.net

Գյուղատնտեսական վարկերի շեմը չպետք է գերազանցեն 3-6 տոկոսի շեմը. Սերգեյ Բագրատյան

Գյուղացիները լավ ծանոթ չլինելով օրենսդրությանը հայտնվում են բանկերի «թակարդներում»: Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ հայտարարել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նրա խոսքով՝ ներկայումս բանկերի տրամադրած գյուղատնտեսական վարկերը չափազանց բարձր են գյուղացում համար, և դրանք չպետք է գերազանցի 3-6 տոկոսի շեմը: «Քիչ առաջ խոսքում էի սահմանամերձ Խաչիկ գյուղի գյուղապետի հետ ու նա հայտնեց իր մտահոգությունը այս… Read more »

Պատգամավորը ցուցահանդեսի փակումը համարում է Հայաստանում առկա գրաքննության օրինակ

Oրերս վարչական լծակների ուղղակի գործադրմամբ, Մշակույթի նախարարության կողմից փակվել է Հովհաննես Թումանյանի տոն-թանգարանի կողմից բացմած մի ցուցահանդես, որը կրում էր «Խավարում» խորագիրը եւ նվիրված էր բոլշեւիկյան բռնաճնշումների զոհերին: Այս մասիn ԱԺ-ում իր խոսքում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: Պատգամավորի նշեց, որ  բոլշեւիկյան բռնաճնշումների տարիներին շուրջ 45 հազար հայ մարդ է ձերբակալվել, այդ թվում… Read more »

Երևանի ավագանու անդամներին կտրամադրվի հավելյալ 55.000 դրամ

Երևանի ավագանու երրորդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկման է ներկայացվել Երևան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագիծը, որն արժանացել է ավագանու հավանությանը: Ըստ այդմ, Երևան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից կտրամադրվի ամսական դրամական փոխհատուցում՝… Read more »