Daily Archives: Երկուշաբթի, Սեպտեմբեր 11, 2017

Բացահայտվել է Սյունիքում տեղի ունեցած դանակահարությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Քաջարան քաղաքում տեղի ունեցած դանակահարությունը, մեղադրանք է առաջադրվել մեկ անձի,տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն: 2017թ. սեպտեմբերի 8-ին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով Քաջարանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 36-ամյա տղամարդ։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը… Read more »

Ի՞նչ կենսագրություն ունի նախկին փոխնախարար Արամ Արսենյանը

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել կապի, տրանսպորտի և ՏՏ փոխնախարար Արամ Արսենյանի պաշտոնից ազատելու մասին: Որոշման մեջ նշվում է, որ վերջինս պաշտոնից ազատվում է իր դիմումի հիմքով: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը. Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1958թ. հուլիսի 1, Վայոց ձորի մարզ ք. Եղեգնաձոր: Կրթություն 1975-1980թ. Երևանի պետական համալսարան, Արևելյան լեզուներ և գրականություն (արաբերեն):… Read more »

Ավարտվել է երեք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու գործի նախաքննությունը

Պետական ծառայության դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են տարաբնույթ, այդ թվում` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության բազմաթիվ դրվագներ, որոնցում ներգրավված է եղել 13 անձ, այդ թվում դատական իշխանության երկու ներկայացուցիչ` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության… Read more »

Արայիկ Հարությունյանը բարձրացնելու է «Երևանտրանս»-ի պաշտոնյաններին աշխատանքից ազատելու հարցը

Ակնհայտ է, որ քաղաքապետարանի Տրանսպորտի վարչությունն ու «Երևանտրանս»-ը՝ իրենց բազմաթիվ պաշտոնյաներով ի վիճակի չեն օրենքն աշխատացնել տրանսպորտում։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը: Գրառման մեջ նշվում է. «Չեն կարողանում վարորդներին պարտադրել չծխել (ինքս վերջին շրջանում մի քանի անգամ վարորդներին նկատողություն եմ արել)։ Չի ապահովվում օրենքի այն պահանջը, որով… Read more »

Գյումրիում գործող 2 հասարակական կազմակերպության կանոնադրության գրանցումն անցել է առանց խոչընդոտի

Գյումրիում գործող ևս երկու հասարակական կազմակերպություն իր կանոնադրությունը վերանայել է և այս շաբաթ կներկայացվի իրավաբանական անձանց պետական ռեգիստրում վերագրանացման համար։ ՀԿ ներկայացուցիչներին այս հարցերում իրավաբանական խորհրդատվություն և օգնություն է ցուցաբերել «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան Վիկտորիա Եղոյանը։ Նախորդ շաբաթ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «Լիկիդոն» գեղագիտական և բարոյահոգեբանական ՀԿ-ի ներկայացուցիչ Ամալյա… Read more »

Վճարվող ուսումնական պրակտիկա՝ իրավաբան ուսանողների համար

Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/ROLI) hայաստանյան ներկայացուցչությունը հայտարարում է այն մասին, որ իր կողմից իրականացնում է «Իրավաբանական աջակցություն Հայաստանում տեղահանված և հակամարտությունից տուժած անձանց համար» ծրագիրը, որի շրջանակներում գործող իրավաբանական կլինիկան անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվում տեղահանված և հակամարտությունից տուժած անձանց (այսուհետ՝ շահառու): Իրավաբանական կլինիկայում ուսումնական պրակտիկա անցնելու համար հրավիրվում են տեղացի և սիրիահայ իրավաբան ուսանողներ,… Read more »

Վրաստանի փոխնախարարը շնորհակալություն է հայտնել՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-վրացական փոխգործակցությանը եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերին՝ այդ համատեքստում քննարկելով բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Հանրապետության Նախագահը կարեւորել է հաճախակի փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, լավ հնարավորություն են քննարկելու համագործակցության… Read more »

Գազանջատում Երևանում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի  գազաֆիկացման  եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ  ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով  սեպտեմբերի  12-ի  ժամը 10:00-ից  մինչեւ սեպտեմբերի  13-ի  ժամը 20:00-ն  դադարեցվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա-1, Ա-3 թաղամասերի, Բաբաջանյան փողոցի թիվ 98/2, 98/4, 98/5, 98/6, 98/7, 98/8  բազմաբնակարան շենքերի, Րաֆֆու, Ամառանոցային փողոցների առանձնատների եւ տարբեր նշանակության  հանրային օբյեկտների գազամատակարարումը:… Read more »