Daily Archives: Ուրբաթ, Սեպտեմբեր 8, 2017

Մենաշնորհների դեմ պայքարի ամենարդյունավետ միջոցը իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումն է

Բիզնեսով զբաղվող անձիք բազմիցս բարձրաձայնում են տնտեսական մրցակցության ոլորտում առկա լրջագույն խնդրիրներին, որոնց վերհանման նպատակով այսօր կլոր սեղան էր կազմակերպված «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում: Քննարկմանը ներկա էին ծրագիրն իրականացնող կազմակերպությունների,  բիզնեսի շահերը ներկայացնող կառույցների ներկայացուցիչներ: «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի իրավաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց ներկայիս օրենսդրական բացերը, որոնց հետևանքով էլ ստեղծվել… Read more »

Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված հաշմանդամության կարգի ավելի օբյեկտիվ գնահատմանը

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխությունները կբերեն հաշմանդամության կարգի ավելի օբյեկտիվ գնահատման: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարի խոսքով՝ հստակեցվել են չափորոշիչները, հայեցողական լիազորությունները եւ դրանք խիստ սահմանափակ են դարձել: Դրանց արդյունքում հաշմանդամության կարգ սահմանելու… Read more »

Տավուշի մարզի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացումը ստանձնեց ՀՀ կառավարությունը

ՀՀ Կրթության և Գիտության նախարարության  պաշտոնական կայքը հայտնում է, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից` Ռուսաստանի դաշնության կառավարության ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակում հանրապետության բոլոր մարզերի 1-4-րդ դասարանների երեխաներն ապահովվում են սնունդով: Համաձայն ՄԱԿ-ի ՊՀԾ-ի և ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» տեխնիկական օժանդակությամբ մշակված հայեցակարգի ու ազգային ռազմավարության՝… Read more »

Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդում ընդգրկվելու վերաբերյալ դիմումներ են ընդունվում

 Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդում /այսուհետ՝ Խորհուրդ/ ընդգրկվելու նպատակով համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնողների իրավունքների պաշտպանութուն իրականացնող հասարակական կազմակերպությունների, գործարար շահերը ներկայացնող միավորումների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել դիմում և իրենց կողմից հետապնդվող նպատակների և խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ իրականացված կամ իրականացվող ծրագրերի, դրանց բովանդակության, իրականացման ժամանակահատվածի և ստացված արդյունքների վերաբերյալ… Read more »

Հաստատվել է առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների թեկնածությունը

Կայացել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է խորհրդի 10 անդամից 9-ը։ Այս մասին հայտնում են նախարարությունից: Խորհրդի հաստատմանն է ներկայացվել օրակարգը, որում ընդգրկված էր երեք հարց. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում Արտաշես Սերգեյի Ջավադյանի վերաբերյալ որոշման կայացում», «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական… Read more »

Իրավաբանական օգնություն՝ ՀԿ-ների կանոնադրությունները վերանայելու և պետռեգիստրում գրանցելու համար

Մինչև մյուս տարվա փետրվարի 4-ը հասարակական կազմակերպությունները (ՀԿ) կարող են իրենց կանոնադրությունները վերանայել, համապատասխանեցնել նոր օրենքին և անվճար գրանցել իրավաբանական անձանց պետական ռեգիստրում․ այս մասին այսօր ՀԿ ներկայացուցիչներին հայտնեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ՔՀԿ-կառավարություն երկխոսության համակարգող, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը՝ «ՀԿ-ների մասին» նոր օրենքի վերաբերյալ կազմակերպված դասընթացին։ «Արդեն իսկ բավական մեծ թվով կանոնադրություններ, որոնք մեր իրավաբանների կողմից… Read more »

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է 3 պետությունների քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի առաջին նիստը

Ռուսաստանի Դաշնության ՀայՍանկտ Պետերբուրգ քաղաքում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի առաջին նիստը, որին մասնակցում են նշված երեք երկրների քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանը, Իվան Նոսկևիչը, Ալեքսանդր Բաստրիկինը, հայտնում է ՀՀ Քնչական Կոմիտեի պաշտոնական կայքը: Կոլեգիայի աշխատանքներին մասնակցում են նաև ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը, Սանկտ Պետերբուրգի… Read more »

Սանկտ Պետերբուրգում կայացել է ներդրումային ծրագրերին առնչվող կլոր սեղան-քննարկում

Սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության և Սանկտ Պետերբուրգի կառավարության Ձեռնարկատիրության և սպառողական շուկայի զարգացման կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ հայ և ռուս գործարարների մասնակցությամբ,հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը: Քննարկման ընթացքում  Տիգրան Սարգսյանը նկատել է, որ այս ձևաչափով հանդիպումը հրաշալի հնարավորություն է ընձեռում… Read more »

Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանը հավատարմագրեր է հանձնել Սերժ Սարգսյանին

 Այսօր նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրեր  է հանձնել   Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-սիրիական հարաբերությունների օրակարգը, անդրադարձել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման և ամրապնդման հնարավորություններին: Հանրապետության Նախագահը և Սիրիայի դեսպանը նաև մտքեր են փոխանակել Սիրիայում և ընդհանուր առմամբ՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, տարածաշրջանի խնդիրների… Read more »

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը զեկուցել է ոլորտում իրականացվող փոփոխությունների մասին

Այսօր Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն  զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, զարգացման ծրագրերի, առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մասին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է ավիացիայի ոլորտում միջազգային համագործակցության արդյունքները, ՀՀ ավիացիոն ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ինչպես նաև… Read more »