Daily Archives: Չորեքշաբթի, Սեպտեմբեր 6, 2017

Սոցիալական աջակցության ծրագիր՝ սահմանամերձ 37 բնակավայրում

Կառավարության վաղվա նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագծին հավանություն տալուն: Նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագիր իրականացնել սահմանամերձ 25 համայնքում ընգրկված 37 բնակավայրերում: Նախատեսվում են սոցիալական աջակցության հետևյալ տեսակները՝ հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում. հաշվարկային… Read more »

«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Երևանի Ջրվեժ թաղամաս. հենց այստեղ է նախատեսվում իրականացնել ՏՏ ոլորտի ամենախոստումնալից նախագծերից մեկը` «Ինժեներական քաղաքը»։ Տարածքում արդեն պատրաստ են և գործում են երկու թանգարաններ, գրադարան, գրեթե ավարտին է հասցվում ինժեներական ընկերությունների համար նախատեսված գրասենյակային շենքի շինարարությունը։ Կատարված աշխատանքը և ապագա ծրագրերը նախարարին ներկայացրեց «Նեյշնլ… Read more »

Վանաձոր ԲԿ-ի բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերման մրցույթներ են հայտարարվել

Հայտարարվել են Վանաձորի ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի համար բժշկական սարքավորումների և բժշկական կահույքի ձեռքբերման մրցույթներ: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանի ֆեյսբուքյան էջից: 2014թ. մեկնարկել է Վանաձորի նոր բժշկական կենտրոնի շինարարությունը։ Հիվանդանոցային մասնաշենքի կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ծրագրերի շրջանակում, իսկ ծննդատան կառուցումը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի… Read more »

Երթևեկության կարգի փոփոխություն երկու պողոտաների խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 8-ից Երևան քաղաքի Բաղրամյան-Մաշտոց պողոտաների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Բաղրամյան պողոտայից Մաշտոցի պողոտայի ուղղությամբ աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկի լուսացույցի լրացուցիչ սեկցիայով նշված ուղղությամբ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու: Իրավաբան.net

«Սասնա ծռեր»-ի գործով փաստաբանների հանդեպ սանկցիաներ կիրառվեցին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա ծռեր» զինված խմբի 14 անդամի գործով արտագնա դատական նիստը: Մինչ նիստը սկսվելը դատական կարգադրիչները փաստաբաններին դատական նիստերի դահլիճ ներս թողնելու համար զննության ենթարկեցին։ Սակայն փաստաբաններ Արա Զաքարյանին, Լուսինե Սահակյանին և Մուշեղ Շուշանյանին կարգադրիչները չթույլատրեցին մտնել նիստերի դահլիճ, քանի որ… Read more »