Daily Archives: Երեքշաբթի, Սեպտեմբեր 5, 2017

Օձ՝ Շիրակի փողոցում

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 1/20 հասցեում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Իրավաբան.net

Երիտասարդ բժիշկներին համագործակցության առաջարկ է արվել

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ համառոտ ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, ապա ընդգծել, որ բժիշկների երիտասարդական կառույցներից ակնկալում է համագործակցություն առաջին հերթին  կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի մշակման գործում։ «Այս ոլորտում մենք լրացուցիչ ներուժի անհրաժեշտություն ունենք։ Անգլերենին տիրապետող մեր երիտասարդ բժիշկները կարող են իրենց ներդրումն… Read more »

Ազգային Ժողովում քննարկվել են զինկենսաթոշակներին և հաշմանդամությանը վերաբերող օրենքների նախագծեր

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 5-ին քննարկվել է  «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Օրենքով առաջարկվում է կարգավորել  օտարերկրյա պետությունում բուժվող,  հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակ վճարելու հարցը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Արտեմ Ասատրյանն օրենքի նախագիծը ներկայացնելիս ընդգծել է, որ նպատակը  կենսաթոշակի տրամադրման գործընթացի… Read more »

ԿԲ-ն սահմանել է տարադրամի փոխարժեքը

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ սեպտեմբերի 5-ի տվյալներով հաստատված տարադրամի փոխարժեքներ են. ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը 478.29, այն բարձրացել է 0.07 դրամով, եվրոյի փոխարժեքը նվազել է 1.45 դրամով՝ դառնալով՝ 568.30 դրամ, ռուբլու փոխարժեքը բարձրացել է 0.01 դրամով, այն կազմում է 8.27 դրամ է: Իրավաբան.net    

Վթարային ջրանջատում Չարենցավանում

     Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ստուգումներ՝ օծանելիքի շուկայում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) սկսել է ստուգումներ օծանելիքի եւ կոսմետիկ արտադրանքի շուկայում։ ԵՏՄ տեխկանոնակարգրերի հաստատումից հետո առաջին ստուգումներից եւ ԶԼՄ-ներում դրանց անդրադառնալուց հետո տնտեսվարողները դիմում են տեսչական մարմնին` խնդրելով տեղեկություններ տրամադրել արտադրանքի անվտանգության տեխկանոնակարգերի մասին։ Տնտեսվարողների ուշադրությունը հրավիրելով՝ եւս մեկ անգամ հայտնում ենք, որ տեխկանոնակարգերի առումով ողջ տեղեկությունը ներկայացված է մեր կայքում՝ prosafe.am, իսկ… Read more »

Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ

Հանրապետության Նախագահի մոտ այսօր կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից նախորդ տարիներին կատարված աշխատանքները, հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները: Մասնավորապես, Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ի թիվս այլ միջոցառումների, գործարկել է էլեկտրոնային հայտարարագրման համակարգի… Read more »