Daily Archives: Երկուշաբթի, Սեպտեմբեր 4, 2017

Երևանյան 15-րդ ՀԿ-ի կանոնադրությունը վերանայվեց և գրանցվեց իրավաբանական անձանց պետռեգիստրում

Երևանյան 15-րդ հասարակական կազմակերպությունն իր նոր կանոնադրությունը գրանցեց իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: Նշենք, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ընդունումից հետո գրեթե բոլոր ՀԿ-ները պետք է իրենց կանոնադրությունը վերանայեն և համապատասխանեցնեն նոր օրենքին: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան Արմինե Չախալյանի օգնությամբ «Երգիչների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի կանոնադրությունը վերանայվել է, այնուհետև  այն գրանցվել է իրավաբանական անձանց պետռեգիստրում:… Read more »

Դատական ակտ ընդունելիս դատավորը համոզված է, որ ինքն օբյեկտիվ է

Օրենքը հումանիզմի սկզբունք ունի և այն պետք է կիրառվի. դատավոր Մեսրոպ Մակյանի խոսքով, դատական ակտ կայացնելիս երբեք մարդասիրության սկզբունքը չի կարող հակասել օրենքի կիրառմանը: «Հայաստանի դատավորները» շարքի շրջանակներում Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը ներկայացնում է դատավորի գերծանրաբեռնված աշխատանքի, դատաիրավական ոլորտի խնդիրների մասին: – Պարոն Մակյան, ինչպե՞ս, ի՞նչ հոգսերով,… Read more »

Արթուր Ստեփանյանը նշանակվել է ԿԲ խորհրդի անդամ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նոր հրամանագիր է ստորագրել. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետը` ո ր ո շ ո ւ մ ե մ. Արթուր ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` հինգ տարի… Read more »

Դիլիջանում ապօրինի ծառահատման հետ կապված գործով մեղադրանք է առաջադրվել

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ Աշոտ Դավթյանը, զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում գործող Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական դիրքն ու կեղծիք կատարել: ՊՈԱԿ-ի ղեկավարն իր աշխատակիցներին անտառխախտման կեղծ արձանագրություններ կազմելու ապօրինի հանձնարարություններ… Read more »

Սամվել Բաբայանը դեմ էր դատական նիստերը տեսանկարահանելու արգելքին

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի եւ մյուսների դատական գործով նիստի ժամանակ ելույթ ունեցան գործով երեք վկաները: Դատական նիստի սկզբում մեղադող դատախազ Արամ Արամյանը միջնորդություն ներկայացրեց՝ տեսանկարահանումների արգելելու վերաբերյալ: Միջնորդությանը կողմ էին նաև ամբաստանյալների պաշտպանները, սակայն ՍամվելԲաբայանը հայտարարեց, որ դեմ է միջնորդությանը…. Read more »