Daily Archives: Շաբաթ, Սեպտեմբեր 2, 2017

Մրցույթ՝ դպրոցի տնօրենի պաշտոնի համար

Կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ Արագածոտնի մարզի «Աղձքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 1.ՀՀ քաղաքացիությունը, 2.բարձրագույն կրթությունը, 3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/: Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են ` 1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,… Read more »

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 3-ից 7-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 03-07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Իրավաբան.net

Ռումբ չի հայտնաբերվել

Սեպտեմբերի 2-ին, ժամը 06:56-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված: Հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը: Տեղազննման արդյունքում ռումբ չի… Read more »

Ջրահեղձ եղած կնոջ մարմնի վրա բռնության հետքեր չկան. ՔԿ

Երեկ հայտնել էինք, որ Երևան քաղաքի Մարտիկյան փողոցի նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող ջրանցքում դի է նկատվել: Պարզվել է, որ մահացածը 19-ամյա երիտասարդ կին է: Երիտասարդ կնոջ դիակի վրա, դատաբժիշկների նախնական տվյալներով, բռնության հետքեր չկան եւ ջրահեղձ է եղել։ Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին Քննչական կոմիտեից: Կինն ամուսնացած էր, բնակվում էր Գեղարքունիքում՝ Դդմաշեն գյուղում եւ օգոստոսի… Read more »

Քաղաքապետարանը երկարացրել է կրպակի վարձակալության պայմանագիրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը օգոստոսի 31-ին  որոշում է ընդունել, որ համաձայն «Մետրո բարեկամություն» ստորգետնյա տարածքում գտնվող կրպակի վարձակալության ժամկետը երկարացվել է. «Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ալլա Մեսրոբյանի դիմումը՝ «Մետրո Բարեկամություն» ստորգետնյա անցման տարածքում գտնվող կրպակի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և վարձակալության պայմանագրում անվանափոխություն կատարելու մասին: Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական… Read more »

Սաակաշվիլիի եղբորը ձերբակալել են

Այսօր Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայում իր եղբոր ձերբակալության մասին: «Այսօր առավոտյան Կիևում ներքին գործերի նախարար Ավակովի 8 ներկայացուցիչ ձերբակալել են իմ եղբորը՝ Դավիթ Սաակաշվիլիին, ով տնից դուրս գալիս է եղել,  և տեղափոխել են անհայտ ուղղությամբ: Նա իրավաբան է, ունեցել է Ուկրաինայում բնակվելու թույլտվություն, այսպես փորձ… Read more »

Մի շարք որոշումներ են ընդունվել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից

Սեպտեմբերի 1-ի նիստում ԿԲ խորհուրդը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Տեխնիկական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը»  կանոնակարգ 3/03-ում, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ում, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ում: Վերաձևակերպվել է «Ոսկե վտակ» ՍՊԸ գրավատնային գործունեության… Read more »

7 օր առաջնագծում

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև… Read more »

Հայտնի են նոր ուստարվա արձակուրդային օրերը

Դպրոցներում 2017-2018 թվականների ուսումնական տարվա պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին` 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34` երրորդից տասներկուերորդ դասարանների համար: Այս մասին նշվում է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հունիսի 20-ին ստորագրված 711-Ն հրամանում։ Նույն… Read more »

«Խոսրովի անտառ» արգելոցում 4000 քմ խոտածածկույթ է այրվում

Սեպտեմբերի 2-ին, ժամը 10:40-ի դրությամբ «Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում այրվում է մոտ 4 հա խոտածածկույթ: Դեպքի վայրում աշխատում են 38 փրկարար, 2 քաղծառայող և արգելոցի 15 աշխատակիցներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:21-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալից տեղեկություն է ստացվել, որ արգելոցի տարածքում կայծակի հետևանքով հրդեհ է… Read more »