Daily Archives: Ուրբաթ, Սեպտեմբեր 1, 2017

3 ոստիկան կազատվի աշխատանքից, 2-ին խիստ նկատողություն է տրվել

Հուլիսի 21-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։ Մասնակցել են ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Օրակարգում ոստիկանության հինգ ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների նյութերի ու դրանց եզրակացությունների քննարկումն… Read more »

Կայծակից հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ»պետական արգելոցում

Սույն թվականի սեպտեմբերի 1-ին երեկոյան կայծակից հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ»պետական արգելոցի Խոսրով տեղամասի ձախ սահմանին, Քյոթուզ գյուղատեղիից հյուսիս: Հրդեհի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայությանը: ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ»պետական արգելոցի աշխատակիցները և հրշեջ փրկարարները մեկնել են դեպքի վայր, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Այս մասին հայտնում են բնապահպանության նախարարությունից: Իրավաբան.net

Տարադրամի երեք փոխարժեքները բարձրացել են

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ սեպտեմբերի 1-ի տվյալներով հաստատված տարադրամի փոխարժեքներ են. ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը 478.45, այն նվազել է 0.01 դրամով, եվրոյի փոխարժեքը բարձրացել է 2.50 դրամով՝ դառնալով՝ 570.65 դրամ, ռուբլու փոխարժեքը նվազել է  0.06 դրամով, այն կազմում է 8.25 դրամ է: Իրավաբան.net    

Ականի պայթյունից զինվոր է զոհվել

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Արցախի ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Իրավաբան.net

Արխիվացված «Իմ աշխարհը» և «Հատուկ համար» ծառայությունների դադարեցում

«Վիվասել-ՄՏՍ»-ից տեղեկացնում են, որ ծառայությունների որակի բարձրացման նպատակով իրականացված՝ համակարգերի վերազինման և արդիականացման արդյունքում՝ արխիվացված «Իմ աշխարհը» և «Հատուկ համար» ծառայությունների մատուցումը տեխնիկապես այլևս հնարավոր չի լինելու: Հետևաբար, 2017թ. օգոստոսի 29-ից վերոնշյալ ծառայությունների մատուցումը դադարեցվելու է: Իրավաբան.net