Monthly Archives: Սեպտեմբեր 2017

Սպասվում են մինչև 24-ժամյա ջրանջատումներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,  հոկտեմբերի 2-ին ժամը 11.00-14.00 կդադարեցվի  Գորիս քաղաքի՝ Մաշտոցի փող. 1-ից-33, Սյունիքի փող. 1-ից-37, Անկախության փող. 1-ից-31, Օրբելյաններ փող. 1-ից-35, Մակիչի փող. 1-ից-26, Քրիստափորի փող. 8-ից-44 համարների ջրամատակարարումը: Հոկտեմբերի 2-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 3-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի`  Երկաթ-Գծի ավանի, Նորավան թաղամասի, Ս. Գրիգորյան 10ա շենքի, Գարեգին… Read more »

ԵՊՀ-ից հափշտակել են առանձնապես խոշոր չափի գումար

Կարինե Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով Երևանի պետական համալսարանում որպես ավագ հաշվապահ, 2008-2012թթ. ընթացքում յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով` 71.9 մլն դրամ գումար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեք» տեղեկատվական համակարգից: Ռիմա Վարդանյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով Երևանի պետական համալսարանում որպես… Read more »

Գումբուրդոյում ձերբակալվածներին ազատ են արձակել

Գումբուրդոյում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվածներին ազատ են արձակել: Այս մասին տեղեկանում ենք jnews.ge լրատվական կայքը նաև հայտնում է, որ հավաքված բազմությունը ցրվել է: Վերադարձածները չցանկացան որևէ կերպ մեկանբանել իրենց ձերբակալութունը և ազատումը, սակայն նրանց հագուստը տեղ-տեղ պատռված էր, դեպքերի վրա հարվածի հետքեր կային: Գումբուրդոյի հոգնած բնակիչները գնացին իրենց տները: Խաչքարի տեղադրման հարցը հետաձգվեց: Հիշեցնենք,… Read more »

Կրասնոդարում մարդակերների ընտանիքին զոհ է դարձել առնվազն 30 մարդ

ՌԴ Կրասնոդարի երկրամասում հայտնաբերված «մարդակերների ընտանիքի» վերջին զոհը 35-ամյա  Ելենա Վաշրուշևան է դարձել, որին 35-ամյա Նատալիա Բակշևան մեղադրել է իր ամուսնու՝ 42-ամյա Դմիտրի Բակշևին գայթակղելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Daily Mail լրատվական կայքից: Մինչև զոհին դանակահարելը նրան տարել են իրենց թաքստոց, որը նրանք օգտագործել են իրենց սպանությունների համար: Կարսնոդարի ոստիկանության հարցաքննություններից պարզ է դարձել, որ ամուսինն… Read more »

Գորիկ Հակոբյանը մեծ ավանդ է ունեցել Հայրենիքի անվտանգության ապահովման գործում. ԱԱԾ

2017 թվականի սեպտեմբերի 30-ին ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտան­գության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանը:  Գորիկ Հակոբյանը մեծ ավանդ է ունեցել Հայրենիքի անվտանգության ապահովման գործում, որին նվիրել է իր ողջ գիտակցական կյանքը: Ծնվել է 1946թ. Լենինական (Գյումրի) քաղաքում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1969… Read more »

Ի՞նչ է պետք փաստաբանական գրասենյակում աշխատելու համար

Իրավաբան Վահագն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառել է. «Եթե որոշել եք աշխատել փաստաբանական գրասենյակում, ուրեմն պետք է ունենաք ինչ-որ պատկերացում այն մասին, թե ինչ է իրանից ներկայացնում նման աշխատանքը: Որպես կանոն, փաստաբանական գրասենյակի հիմնական անձնակազմն առնչվում է հետևյալ տիպի գործերի հետ. 1. Դատական գործեր (բուն փաստաբանություն) – ներկայացնում եք հաճախորդի շահերը դատարանում մեկ կամ մի… Read more »

Գումբուրդոյում տեղի ունեցած բախումների հետևանքով ոստիկաններ են հոսպիտալացվել

Գումբուրդոյում տեղի ունեցած բախումների հետևանքով հոսպիտալացվել է չորս ոստիկան և վարչության պետը : Այս մասին հայտնում է jnews.ge լրատվական կայքը: Նրանց վիճակը ծանր չէ, վնասվածքները տարբեր աստիճանի են: Գյուղի վիրավոր բնակիչները հիվանդանոց չեն դիմել: Ոստիկանության աշխատակիցները Ախլքալաքի հիվանդանոցում այս պահին հետազոտվում են: Նրանցից մեկի մոտ կոտրվածք է, նա հետազոտվում է, մյուսների վերքերն են բուժում: Լրատվական… Read more »

Շորթել են մոտ 100 մլն դրամ

Մկրտիչ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերների՝ Մկրտիչ Սարգսյանի, Արթուր Մանուկյանի, Միքայել Ավետիսյանի հետ միասին կազմակերպել են Արթուր Մանուկյանի և Միքայել Ավետիսյանի անվամբ  <<Ասպեռուլա>> և <<Ֆինտկօ Թրեյդինգ>> ՍՊԸ հիմնադրումն ու հաշվառումը և ընկերությունների կնիքները ստանալուց հետո, պահել իր մոտ: Այս մասին տեղեկանում ենք Դատալեք դատական տեղեկատվական համակարգից: Այնուհետև 2009-2010թթ ընթացքում <<Ասպեռուլա>> և… Read more »

ՄԻ շարք լրագրողական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել

Երեկ՝ սեպտեմբերի 28-ի երեկոյան, Վանաձորում մասնագիտական պարտականությունները կատարելիս ֆիզիկական բռնության է ենթարկվել «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը։ Նա, տեղեկություն ստանալով, որ հորդառատ անձրեւի պայմաններում քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատում է իրականացվում, մեկնել է այդ վայր։ Նկարահանումներ կատարելու պահին «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանն իր աշխատակիցների հետ հարձակվել է Նարինե Ավետիսյանի… Read more »

Մի քանի բանկերից գողացել են առանձնապես խոշոր չափերի գումար

Մովսես Մոսոյանին, Գևորգ Թերզյանին, Էդուարդ Ավետիսյանին ևԱրթուր Հովհաննիսյանինն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  կազմակերպված խմբի կազմում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ <<Կոնվերս Բանկ>> և <<ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲԸ ընկերությունից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գույք` 32 մլն  դրամի և մոտ 53 մլն դրամի չափով: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից: Նրանց գործը… Read more »