Monthly Archives: Օգոստոս 2017

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է «Իրավագիտություն» մասնագիտությաբ մագիստրոսական ծրագրի ընդունելություն

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա վչարովի ուսուցման (առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի) 2017/18 ուսումնական տարվա տբդունելության համար սահմանվել է 15 տեղ: Ուսման տեւողությունը 2,5 տարի է, ուսուցման կիսամյակային վարձավճարը` 250 000 դրամ: Ընդունելության մրցույթը հաջողությամբ անցած դիմորդների հետ մինչեւ նրանց որպես մագիստրատուրայի 1-ին կուրսի սովորողներ հրամանագրելը կնքվում է պայմանագիր,… Read more »

Վթարային ջրանջատում` Եղեգնաձորում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի  29-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝Շահումյան փողոցի, Նարեկացի 6, Սպանդարյան 2 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net

Նախարարությունների համատեղ հայտարարությունը՝ «Նաիրիտ»-ի հրդեհի վերաբերյալ

«Նաիրիտ»-ի հրդեհի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել բնապահպանության և առողջապահության նախարարությունները. «ՀՀ Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2017թ. օգոստոսի 28-ին ժամը 14:30-15:00–ի սահմաններում «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքներում իրականացվել են մթնոլորտային օդի աղտոտվածության նմուշառումներ: Մթնոլորտային օդում ակտիվ նմուշառմամբ որոշված գետնամերձ օզոնի և ազոտի երկօքսիդի պարունակությունները դիտվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների / ՍԹԿ/ տիրույթներում, ծծմբի երկօքսիդը գերազանցել… Read more »

Ամփոփվեցին Լոռիում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները

Այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) Վանաձորի գրասենյակում կազմակերպված հանդիպման ժամանակ  ամփոփվեցին Լոռու մարզում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հասարակական կազմակերպություններին տրամադրված անվճար իրավաբանական  աջակցության արդյունքները, քննարկվեցին և պլանավորվեցին հետագա աշխատանքները: Այս մարզում  կատարված աշխատանքները ԻՀԱ գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանին ներկայացրեց ծրագրի մարզային պատասխանատու Արթուր Սուքիասյանը: Ծրագրի մենթորների խմբի համակարգող, արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանի հետ… Read more »

Իրավաբան փորձագետի թափուր հաստիքներ

«Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը փնտրում է մասնավոր և հանրային իրավունքի ոլորտի փորձագետների: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից: Աշխատատեղերի նկարագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ http://moj.am/announcements/view/article/188 http://moj.am/announcements/view/article/187 Իրավաբան.net