Monthly Archives: Օգոստոս 2017

Քննություն է տարվում՝ պարզելու Արթուր Հարությունյանի տան ուղղությամբ արձակված կրակոցների դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Արթուր Հարությունյանի բնակարանի ուղղությամբ  արձակված կրակոցների դեպքի հանգամանքները: 2017թ. հուլիսի 27-ին՝ժամը 14:25-ին , հաղորդում է ստացվել առ այն, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բնակարանի պատուհանին և պատերին  կան կրակոցների  հետքեր: Նախնական քննությամբ պարզվել է, որ բնակարանը պատկանում է 1975թ…. Read more »

ԿԲ-ն սահմանել է տարադրամի փոխարժեքը

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ օգոստոսի 2-ի տվյալներով հաստատված տարադրամի փոխարժեքներ են. ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը 478.58, այն նվազել է 0.03 դրամով, եվրոյի փոխարժեքը բարձրացել է 0.97 դրամով՝ դառնալով՝ 566.45 դրամ, ռուբլու փոխարժեքը նվազել է  0.09 դրամով, այն կազմում է 7.89 դրամ է: Իրավաբան.net

Մինչև 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր տրամադրելու համար արդյո՞ք պարտադիր է նրա ներկայությունը

Դիմումատուի հետ միաժամանակ երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում պահանջելը աշխատակցի համար կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետներն օգոստոսի 2-ին չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցի շրջանակում նրանք առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի հետ: Վարդան Գերավետյանը, հացադուլով պայմանավորված, հրաժարվել է ընդունել բժշկի նշանակած դեղամիջոցը, իսկ Տիգրան Մանուկյանն առողջության հետ կապված գանգատներ չի ներկայացրել: Աշխատակազմի մասնագետներն ուսումնասիրել են նաև նրանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները: Այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները կապ են հաստատել նաև Վարդան Գերավետյանի պաշտպանի հետ: Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացվում է հատուկ սկզբունքներով և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտական ուշադրության ներքո է: Իրավաբան.net