Monthly Archives: Օգոստոս 2017

Օդի միջին օրական ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետը» տեղեկացնում է, որ օգոստոսի 06-10-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39…+41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով: Հանրապետության տարածքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն… Read more »

Շաբաթը՝ սահմանագծին

Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Նշված ժամանակահատվածում, բացի հրաձգային տարբեր զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև 60 մմ ականանետեր, ընդհանուր առմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով ավելի քան 110 անգամ:   ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն կատարում իրենց առջև դրված մարտական… Read more »

Մենք հետևողական գնալու ենք դրան. Կարեն Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզում

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը 2015-2016 թթ. կազմել է 5-6 տոկոս: Համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմում է… Read more »

Կալանավորել են զինծառայությունից հրաժարված և հետախուզվող երիտասարդին

Օոստոսի 4-ին, ժամը 12.20-ին, Նորքի այգիների թիվ 238 հասցեի մոտ հայտնաբերվել և ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Աշոտ Ե.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 364 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը): Խափանման միջոցը՝ կալանք: Իրավաբան.net