Monthly Archives: Օգոստոս 2017

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ապրիլի 13-ին հրաման է ստորագրել, որով սահմանվել է «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը»: Այս կարգով սահմանվում է, թե մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները ինչպես և որ դեպքերում պետք է մատուցվեն: Օրինակ, դպրոցական մակարդակում առայությունները տրամադրվում են այն սովորողներին, ովքեր սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող: Նշվում… Read more »

Տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են կառավարության աշխատակազմից: Նիստի ընթացքում անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետները ներկայացրել են Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման, առողջապահության, կրթության և պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց նվազեցմանն ուղղված գործողությունների ծրագրերը: Դրանց շուրջ… Read more »

Հայաստանը ողջունում է ԱՄՆ Այովա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

 «Մենք ողջունում ենք Այովայի կողմից, նահանգապետի հռչակագրով, Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- գրառում է կատարվել ԱԳՆ-ի թվիթերյան էջում: Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսն օգոստոսի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր է ստորագրել: Այն  ԱՄՆ47-րդ նահանգն է, որ ճանաչեց Ցեղասպանությունը: Իրավաբան.net

Օգոստոսի 27-31-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 27-31-ին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 28-29-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է. ՊԲ

Օգոստոսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից: Նշված ժամանակահատվածում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ շուրջ 160 անգամ,  հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը այդ ընթացքում շարունակել են սահմանված… Read more »

Սուր աղիքային վարակի ախտանիշով հոսպիտալացվել է 12 երեխա

Օգոստոսի 25-ին, ժամը 20:15-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:30-ի սահմաններում սուր աղիքային վարակի ախտանիշով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ԲԿ-ի մանկական բաժանմունք է տեղափոխվել զբոսաշրջության նպատակով ԼՂՀ մեկնած 12 երեխա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Մանրամասները ճշտելու նպատակով Գորիսի ԲԿ է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ սուր աղիքային վարակով Գորիսի ԲԿ են… Read more »

2018-ից համայնքների բյուջեի պլանավորման գործընթացը լինելու է կոշտ հսկողության ներքո. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշել է, որ Գեղարքունիքի մասնաբաժինը հանրապետության ընդհանուր ՀՆԱ-ում կազմում է 5 տոկոս, մեկ շնչին բաժին հասնող համախառն ներքին արդյունքը… Read more »

Ուսուցիչների վարձատրության կարգը կվերանայվի

2017-18 ուսումնական տարվան ընդառաջ այսօր մեկնարկել են ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները: ՀՀ կրթության ոլորտի պատասխանատուները ՀՀ բոլոր մարզերում հանդիպել են դպրոցների տնօրենների հետ, նրանց հետ քննարկել նոր ուսումնական տարվա հնարավոր խնդիրները և ներկայացրել հիմնական առաջնահերթությունները: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում հանդիպել է Արագածոտնի մարզի կրթության պատասխանատուների հետ: Նախարարը, անդարդառնալով մի շարք հարցերի,… Read more »