Monthly Archives: Օգոստոս 2017

Հոսանքազրկումներ՝ մինչև 6 ժամ

պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Ի՞նչ է մաքսային հայտարարագիրը

Մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքները և տրանսպորտային միջոցները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու նպատակով, ԵՏՄ Մաքսային օրենսգրքին համապատասխան, կարող են կիրառվել հետևյալ մաքսային հայտարարագրերը. ապրանքների հայտարարագիր. տարանցման հայտարարագիր. ուղևորային հայտարարագիր. տրանսպորտային միջոցների հայտարարագիր: Մաքսային հայտարարագրերի ձևերը և դրանց լրացման կարգերը սահմանում է ԵՏՄ հանձնաժողովը: Ապրանքների մաքսային հայտարարագրում և տարանցման մաքսային հայտարարագրում նշվող՝ անհրաժեշտ տեղեկությունների ցանկերը սահմանված են ԵՏՄ… Read more »

Վարչապետի որոշմամբ կգործուղվեն Ռուսաստան և Չինաստան

Վարչապետ Կարեն Կարապետյանը օգոստոսի 23-ին մի քանի որոշում է ընդունել՝ գործուղումների վերաբերյալ: Մասնավորապես, 935-Ա որոշմամբ, մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը 2017 թվականի սեպտեմբերի 18-22-ը կգործուղվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Դունհուան)` Երկրորդ միջազգային մշակութային ԷՔԱՊՈ-ի ծրագրային միջոցառումներին մասնակցելու համար: Արթուր Պողոսյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Դունհուան) գործուղման օրապահիկի ծախսերը կկատարվեն «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության… Read more »

Օդի ջերմաստիճանը 28-29-ը կբարձրանա 1-2 աստիճանով

ԱԻՆ «Հիդոմետ» ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 28-29-ը կբարձրանա 1-2 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակ Բիշարյանը պարգևատրվել է հետմահու

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ օգոստոսի 27-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտակ Բիշարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Իրավաբան.net

Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է եղել

Ադրբեջանի Գիլյազ գյուղում գտնվող զինամթերքի պահեստում խոշոր պայթյուն է եղել: Ադրբեջանի առողջաահության նախարարությունից հայտնել են, որ կա մի քանի տուժող, սակայն շտապօգնության մեքենաները չեն կարողանում մոտենալ նրանց: Այս մասին հայտնում է ռուսական «Նովոստի» գործակալությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ մի քանի տուն է վնասվել պայթյունի հետևանքով: Կա տեղեկություն նաև այն մասին, որ «Բաքու -Ռուսաստանի սահման»… Read more »

Զոհվել է 26-ամյա Արտակ Բիշարյանը

Օգոստոսի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Արտակ Աղասու Բիշարյանը: Այս մասին հայտնում են ԱրցախիՊԲ-ից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և… Read more »

Վտանգավոր վիրուս է տարածվում Facebook-ում

 Facebook Messenger ծրագրի միջոցով նոր վտանգավոր վիրուս է տարածվում. այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով համակարգչային անվտանգության ոլորտի առաջատարներից «Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետներին: Նշվում է, որ օգտատերերը տեսանյութի հղում են ստանում, և դրան սեղմելու դեպքում հայտնվում են կեղծ կայքում և դրա հետևանքով վիրուսային ծրագիր է տեղադրում համակարգչում: Վտանգի առաջ կանգնած են բոլոր օպերացիոն համակարգերի օգտատերերը,… Read more »

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Կենտրոնական բանկից հայտնում են, որ օգոստոսի 21-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 69,463,782 դոլար 477.90 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 79,615,386 ԱՄՆ դոլար 479.21 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 4,141,604 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում… Read more »

Հրդեհ Ձագեձոր գյուղի մոտակա սարալանջին

Օգոստոսի 26-ին, ժամը 12:23-ին ահազանգ է ստացվել, որ Խուստուփ լեռան ետնամասից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել 17 հրշեջ-փրկարար: Պարզվել է,  որ Ձագեձոր գյուղի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ, առկա է տարածման վտանգ: Սահմանվել է հերթապահություն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Իրավաբան.net

«Ելք»-ի անդամները ծանոթացել են հանրակացարանում բանկվողների խնդիրներին

Այսօր ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, Երևանի ավագանու անդամներ Դավիթ Խաժակյանը և Անի Սամսոնյանը այցելել են Մոլդովական 29/1-6 հասցեի հանրակացարանային շենքեր և հանդիպել բնակիչների հետ։ Հանրակացարանային համալիրը ներառում է հինգ շենք, յուրաքանչյուրն ունի ութ հարկ, յուրաքանչյուր հարկում՝ 30 բնակարան։ Այստեղ բնակվում է շուրջ 6000 քաղաքացի։ Հանդիպման ընթացքում բնակիչները ներկայացրել են իրենց բնակության կենցաղային պայմանները և… Read more »