Daily Archives: Հինգշաբթի, Օգոստոս 31, 2017

Քաղաքացիական գործերով որոշ դատական գործեր այսուհետ պետք է սեղմ ժամկետներում կազմակերպվեն

Դատական գործերի տեղաբաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացման և դատական գործերի քննության տևողության կրճատման մասին գործադիրի նիստի ժամանակ Վարչապետը նոր հանձնարարական տվեց: Խնդիրը այն է, որ դատական գործերի քննության տևողության խնդրին կառավարության կողմից անդրադարձ էր կատավել դեռևս ս.թ հունիսի 29-ին, և տրվել էր հանձնարարական՝ դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումներ ներկայացնելու վերաբերյալ: Կարեն Կարապետյանը նշեց, որ Արդարադատության նախարարը տեղեկացրել… Read more »

Մեծ քանակությամբ էլփոստերի գաղտնաբառերի արտահոսք է եղել

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ երեկ՝ օգոստոսի 30-ին,  հերթական անգամ մեծ քանակությամբ էլփոստերի գաղտնաբառերի արտահոսք է եղել։ Նա նշում է, որ նման դեպքերում պետք է անպայման փոխել գաղտնաբառը: Իսկ ստուգելու համար, թե արդյո՞ք հարձակման ենթարկվել է ձեր էլփաստը, կարելի է ստուգել https://haveibeenpwned.com/ կայքում, որը վստահելի է: Իրավաբան.net

Երեւանի 60 շենք արդեն ունի գովազդային անձնագիր

Երևանի քաղաքապետարանի կողմից գործարկվում է yerevangovazd.am կայքը, որտեղ հրապարկվել են շենքերի գովազդային անձնագրերը: Հետևյալ հղումով կարելի է տեսնել, թե որ շենքի վրա գովազդն ինչպես է թույլատրվում՝ http://yerevangovazd.am/site/buildings: Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգի համաձայն՝ արտաքին գովազդն իր տեսքով, կառուցվածքով և տեղադրմամբ չպետք է խախտի առանձին կառույցների ու փողոցների ճարտարապետական ամբողջականությունը: Իրավաբան.net

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքը կապամոնտաժվի, կկառուցվի նորը:

Այսօրվա կառավարության նիստին  քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանի կողմից գործադիրին է ներկայացվելու կառուցապատման ներդրումային ծրագրին հավանություն տալու վերաբերյալ որոշման նախագիծ: Այս նախագծի համաձայն՝ կառուցապատման ներդրումային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացնողն է «ՋԻ ԵՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ-ն: Նշվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում Երևան Համայնքը ստանալու է 16,265,400 դրամ եկամուտ (271.09*60,000): Ծրագրի 1-ին փուլով նախատեսվում է Երևան… Read more »

«Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ»-ը կլուծարվի

Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող օրակարգային հարցերից մեկը վերաբերում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելուն: Կառավարության որոշման այս նախագիծն այսպես է հիմնավորվում. «Նախագծի ընդունումը պայմանավորված է կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի N 191-Ա որոշման 2-րդ կետի պահանջներով, որով Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականցվող Երևանի… Read more »

Նունե Խաչատրյանը կնշանակվի արդա­րա­դատության նախարարության աշխատա­կազ­մի ղեկավար

Այսօր կառավարության նիստի օարակարգային և չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է արդարադատության նախարարությունում նշանակում կատարելուն: Մասնավորապես, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված որոշման նախագծում նշվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21 –րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետե­րով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է. Նունե Խաչատրյանին նշանակել Հայաս­տանի… Read more »