Daily Archives: Չորեքշաբթի, Օգոստոս 30, 2017

Զարգացած տնտեսության հիմքում բարեխիղճ և կոռուպցիայից զերծ գործելակերպն է

Ճիշտ կառավարումը հակակոռուպցիոն պայքարում հաջողության հասնելու կարևորագույն սկզբունքներից մեկն է. այն կիրառելու լավագույն օրինակներից մեկը Սինգապուրին է. 1960-ականներին այն ուներ վատ տնտեսություն, բնապահպանական մի շարք խնդիրներ, սակայն լավ կառավարման արդյունքում այսօր աշխարհի ամենազարգացած տնտեսություններից մեկն ունի, տեղի պետծառայողները ստանում են աշխարհում ամենաբարձր աշխատավարձերը, լուծել են բնապահպանական և այլ խնդիրներ: Այսօր  հակակոռուպցիոն և բարեխղճության թեմաներով վերապատրասման… Read more »

Հաց արտադրողները բողոքում են. ՍԱՊԾ-ն հստակեցրել է սահմանված պահանջներն ու ժամկետները

որոնք կարծում են, որ հաց-հացաբուլկեղեն տեղափոխող տրանսպորտային միջոցները սահմանված նորմերին համապատասխանեցնելու և սանիտարական անձնագրեր ձեռքբերելու ժամկետները բավարար չեն:

«Հարկաբյուջետային կանոնների արդիականացում» խորագրով քննարկում

Օգոստոսի 30–ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ղեկավարությամբ և ՀՀ տարբեր գերատեսչությունների, մասնավոր կազմակերպությունների, լրատվամիջոցների, միջազգային կառույցների ներկայացուցիչների ու անկախ տնտեսագետների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ հարկաբյուջետային կանոնների արդիականացման վերաբերյալ: Հանդիպման նպատակն էր ներկա գտնվող ոլորտի մասնագետներին, ինչպես նաև «Վեբինար» գործիքի միջոցով հասարակության տարբեր շահագրգիռ անդամներին ներկայացնել ու նրանց հետ քննարկել հարկաբյուջետային քաղաքականության բարեփոխումների… Read more »

Խորհրդակցություն՝ ուսումնական տարվան ընդառաջ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ոլորտում առկա խնդիրներին և լուծման ուղիներին առնչվող հարցեր են քննարկվել հանրակրթական դպրոցների օգոստոսյան ավանդական խորհրդակցության ժամանակ, որին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաև մայրաքաղաքի հանրակրթական և ավագ դպրոցների տնօրենները: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է այն հիմնական… Read more »

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ սեպտեմբերի 1-ից

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքի Մանթաշյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և այսուհետ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: Իրավաբան.net

Գորիս-Կապան ճանապարհին քարաթափում է եղել

Օգոստոսի 30-ին, ժամը 13:44-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձելով միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 10-րդ կմ-ի մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 15 քմ: Փրկարարները հեռացրել են մոտ 350 խմ քարերը՝ ճանապարհահատվածն ամբողջությամբ դարձնելով անցանելի: Իրավաբան.net