Daily Archives: Երկուշաբթի, Օգոստոս 28, 2017

Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անձինք կարող են ոչ ներգաղթային վիզայի դիմում ներկայացնել Երևանում ԱՄՆ դեսպանատանը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ՀՀ-ում ապրող ՌԴ քաղաքացիների կողմից ԱՄՆ վիզա ստանալու հարցի վերաբերյալ. «Հաշվի առնելով Ռուսաստանի տարածքում ԱՄՆ դիվանագիտական անձնակազմի թվաքանակի կրճատման վերաբերյալ Ռուսաստանի կառավարության որոշումը, Ռուսաստանի որոշ քաղաքացիներ հնարավոր է, որ ԱՄՆ վիզա ստանալու համար դիմում ներկայացնեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը: Վիզայի համար դիմելիս սովորաբար խորհուրդ է տրվում դիմում ներկայացնել դիմողի բնակության… Read more »

Հրդեհ՝ Խուստուփ լեռան լանջին

Օգոստոսի 28-ին, ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ Խուստուփ լեռան լանջին մոտ 100 հա այրված տարածքում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ.

Նախագահն ընդունել է աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին և աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը և սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:… Read more »

5 օրում ԴԱՀԿ-ում 12 բողոքի ընթացք է տրվել

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 21-ից 25-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 1967 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 398 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 12 բողոքի: 2017 թվականի օգոստոսի 21-ից 25-ը Ծառայության… Read more »