Daily Archives: Ուրբաթ, Օգոստոս 25, 2017

Ի՞նչ տուգանքներ են սահմանվում աղբոտելու համար

Արդեն իսկ հանրայաին քննարկման է ներկայացված «Համայնքային թափոնների կառավարման» մասին նոր օրենքի նախագիծը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել հանրապետության համայնքային թափոնների կառավարման որակը, ձևավորել բնագավառում կայուն կառավարման համակարգ,  նվազեցնել  համայնքային թափոնների առաջացող քանակները և նպաստել դրանց բնապահպանորեն անվտանգ մշակման և վերաօգտագործման աճին: Այս օրինագծի 8-րդ հոդվածում սահմանվում է աղբոտելու արգելքը: Միևնույն ժամանակ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում… Read more »

Շենգավիթ համայնքում 6 ժամով ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 127, 135Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, ՙԷրեբունի՚ օդանավակայանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net

Արա Զոհրաբյանն արձակուրդում է

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 2017թ. օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 7-ը (ներառյալ) գտնվելու է արձակուրդում։ Այդ ժամանակահատվածում ՀՀ փաստաբանների պալատի նախագահին փոխարինելու է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ էմիլ Ամիրխանյանը։ Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից: Իրավաբան.net

Գյուղատնտեսության նախարարությունում ուսումնասիրություններ են սկսվել Քննչական կոմիտեի միջնորդագրով բարձրացված հարցերի շուրջ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, քննարկելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության միջնորդագիրը՝ հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին, ուսումնասիրություններ է սկսել բարձրացված հարցերի շուրջ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում`ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով կատարված քննությամբ մի շարք խնդիրներ… Read more »

Մահացել է հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունին

Մահացել է հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունին. այս մասին ֆեյսբուքյան իր էտում գրում է դատաօրավական ոլորտը լուսաբանող լրագրող Ռուզան Մինասյանը։ Իրավաբան.net-ը ցավակցում է հարազատներրին։ Իրավաբան.net

Հայտնաբերվել է Շամիրամ գյուղում կատարված սպանդի մեջ կասկածվողը

Ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների ծառայողների իրականացրած համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում քիչ առաջ Արմավիրի մարզում հայտնաբերվեց օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Վազիրի Քալաշյանը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության հասարակայնության կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Իրավաբան.net